«Իմացել եմ 90 եվրոյի հարցա, պետքա մաքրեմ , մի երկու հատ քաբաբ բերեն ուտեմ, էտա…»
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հոկտեմբերի 30-ին շարունակվում է «Սամվել Բաբայանի և մյուսների»-ի գործով դատաքննությունը:
Ամբաստանյալ, ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ամբաստանյալներից Ժորա Զաքարյանին հարց տվեց:
Նշենք, որ Ժորա Զաքարյանը քիմիկ է և մաքրել է մեկ 50 և երկու 20 եվրո արժողությամբ թղթադրամների վրա առկա լաքաները:
Բաբայանը լաքաների գույնի հետ կապված հարց հղեց: Դատավորը փորձեց խորացնել հարցը ու այդ պահին ամբաստանյալ զաքարյանը արձագանքեց.
«Իմացել եմ 90 եվրոյի հարցա, պետքա մաքրեմ , մի երկու հատ քաբաբ բերեն ուտեմ, էտա…»,-ասաց ամբաստանյալը:
Դատաձգաբանական փորձագետ Իշխան Գալստյանը հայտնեց.«Ես հանդիսանալով սպառազինության սպա ուսումնասիրել եմ տվյալ զենքը : Համարային նշանը մեր բազայի հետ չի հաշվառվում»:
Փորձագետին հարցեր չտրվեցին
ՀՕՊ սպա Հասրաթյանը խոսեց զենիթահրթիռային համակարգի վիճակի մասին: Ամբաստանյալ, ԼՂՀ Պաշտպանոււթյան բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հարց տվեց՝ արձակման խողովակը համալրելու դեպքում, հրթիռը հնարավո՞ր է կիրառել ըստ նշանակության:
«Հրթիռը մինչև համալրելը հանդիսանում է ռազմամթերք, բայց ոչ սպառազինության մեկ միավոր: Եթե լինի արձակման խողովակը իր վերգետնյա սնուցման բլոկով, ապա կհանդիսանա սպառազինության միավոր»,-նշեց փորձագետը:
Փորձագետի խոսքով՝ շարժական փորձարարական կայանի միջոցով փորձարկում է արվել, որ հրթիռը համալրելու դեպքում հնարավոր է այն օգտագործել:
Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը հարց տվեց փորձագետին, թե արդյոք էտ «տրուբայով» հնարավոր է թշնամու սամալյոտը խոցել»:
Դատավորը հարցը հանեց ասելով, որ փորձագետը հարցին պատասխանել է և այդ վիճակով հրթիռը օգտագործել հնարավոր չի:
«Մենք ասում ենք «տրուբա» է, դուք ասում եք «տրուբա» չի, ուրեմն անունը թող դնի` «տրուբա»»:
«Անունը «տրուբա» է դրել՝ Գաբրիելյան», արձագանքեց դատավորը:
Նշենք, որ Արմեն Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:
Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին Կարեն և Անդրանիկ Քոչարյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արմեն Պողոսյանին՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նշենք, որ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով անցնում են 7 մեղադրյալ, և նրանցից երեքը՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը գտնվում են կալանքի տակ, իսկ մյուս չորսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը: