Հայաստանի լավագույն բանկերը. Gallup
՛՛Գելափ ինթերնեյշնլ՛՛ ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր լրագրողներին ներկայացրեց իրենց բանկային ոլորտի վերաբերյալ կատարած հարցումների արդյունքները: Նշենք, որ հարցումը կատարվել հոկոտմեբերի 15-25-ն ընկած ժամանակահատվածում, հարցման մասնակիցները 1067-ն են:
Ըստ հարցումների՝ բանկերի իմացությամբ ՀՀ-ում առաջին տեղում ՛՛Ակբա կրեդիտ ագրիկոլ՛՛ բանկն է, ապա ՎՏԲ, ՛՛Յունիբանկ՛՛, ՛՛Արդշինինվեստ՛՛ բանկերը:
ՀՀ բնակիչների 71%-ն է օգտվում բանկերից: Բնակչության 18 %-ը կարծում է, որ ՀՀ-ում բանկային համակարգը զարգացած է, իսկ 51%-ը գտնում է, որ ավելի շուտ զարգացած չէ:
18%-ը լիովին վստահում է բանկերին, 46-ը՝ ավելի շուտ վստահում է, վեց տոկոսը ավելի շուտ չի վստահում ու ևս վեց տոկոսը ընդհանարպես չի վստահում: Բանկային ծառայությունների թերությունները համարվում են տոկոսդրույքների բարձր գները, հերթերի առկայությունն ու սպասարկման որակը:
Առավել հաճախ օգտագործվող բանկային ծառայություններն եմ կոմունալ վճարումները, տարադրամի փոխանակումը, արտերկրից գումարների ստանալը, քարտային ծառայությունները:
Հարցվածների 68%-ը ամիսը մեկ անգամ է օգտվում բանկերևից, 10%-ը՝ ամեն օր, երկու տոկոսը՝ շաբաթը երկու-երեք անգամ:
Հարցին, թե ինչու պետք է վստահել այս հարցումներին, Նավասարդյանը պատասխանեց, որ այս ծրագիրն իրականացվում է 2011թ-ից և սա իրենց նախաձեռնությունն է:
՛՛Փորձում ենք տալ անկախ ցուցանիշներ, որովեհտև բանկերը սովորություն ունեն հրապարակելու, որ իրենք լավագույնն են, իսկ մենք ունենք մեր հետազոտության արդյունքները՛՛,-ասաց նա:
Հավելենք, որ ըստ հարցումների՝ լավագույնը ՎՏԲ բանկն է: