29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Չհանձնենք Կարսը»

Այսօր Կարսի անկման օրն է: Մայրաքաղաք Կարսի անկումից անցել է 97 տարի:

 Թուրքերը Կարսը գրավել են առանց լուրջ դիմադրության բախվելու:

«Կարսը անպարտ է ընկել: Նա դարձավ հանցավոր անտարբերության զոհ»:

Կարսի անկումով  մենք կորցրեցինք  Անին, Սուրմալուն, Նախիջևանը:

Շուրջ 100 տարի անց նույն իրավիճակն է:

Հանցավոր անտարբերություն և հանցավոր ու ապաշնորհ ղեկավար վերնախավ:

Պատերազմող երկրում`

  • զինվորական ծառայությունից խուսափած կամ դասալիք քաղաքական վերնախավ,
  • զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով հազարավոր զոհեր,
  • սահմանին տասնութամյա զոհի մասին ողբերգական լուր գրեթե ամեն օր,
  • պարբերաբար սահմանամերձ շրջաններում խաղաղ բնակչության նկատմամբ հարձակումներ,
  • բանակ առանց ժամանակակից սպառազինության,
  • բանակ թաղված կոռուպցիայի մեջ,
  • 2016 թվական քառoրյա պատերազմում հարյուրավոր զոհեր, վիրավորներ և տարածքային կորուստ,
  • քարոզչություն հայրենի հողերի հանձման մասին,
  • 1993-1995 թվականներին ՀՀ պաշտպանության նախարար է եղել Սերժ Սարգսյանը,
  • 2000-2007 թվականներին ՀՀ պաշտպանության նախարար է եղել Սերժ Սարգսյանը,
  • 2008 թվականից առ այսօր ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարն է Սերժ Սարգսյանը:

Ոչ մեկս չենք կասկածում` շուրջ քառորդ դար գործող բռնակալական համակարգի ղեկին են արյունոտ և կեղտոտ ձեռքերով գաճաճ-մարդիկ: Բռնակալական համակարգի հիմքում է ընկած բոլշեվիկներից սերված ՀՀԿ-ն` իր զզվելի գաճաճ ղեկավարով:

Կարևոր է գիտակցել, որ ավելի քան երբևէ, արտաքին և ներքին սպառնալիքների տարանջատումը այլևս չի համապատասխանում իրականությանը: Այս համատեքստում` պետք է արձանագրել արդի հայկական պետությունում գործող բռնակալական` ավտորիտար ռեժիմի առկայությունն ու համատարած կոռուպցիան հայ ազգի համար նույնքան վտանգավոր են,  որքան  արտաքին ագրեսիան, հայրենիքի բռնազավթումը և աշխարհաքաղաքական գործարքները:

Իսկ ի՞նչ է  պետք անել` պետք է տապալել բռնապետությունը:

Ինչպե՞ս`համատարած ընդվզմամբ. բա՛վ է ապավինել օտար ուժերին:

 

Զարուհի Փոստանջյան

«Երկիր Ծիրանի»  կուսակցության նախագահ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ