27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

՛՛Ալեքսանյան բա-րե-րար՛՛

Համաշխարհային բանկը օրերս հրապարակել է ”Հայաստանի Հանրապետություն. կուտակում, մրցակցություն և կապ՛՛ զեկույցը, ըստ որի՝ Հայաստանում շուկաների 19%-ում իշխում են մենաշնորհները: Մենաշնորհացման աստիճանով Հայաստանը միանձնյա առաջատար է ԱՊՀ-ում ու Արևելյան Եվրոպայում՝ զգալի առաջ անցնելով երկրորդ տեղում գտնվող Ղրղզստանից (մենաշնորհացման աստիճանը՝ 16%):

Ավելին, ըստ զեկույցի՝ Հայաստանի շուկաների 60%-ն ունի գերիշխողներ (շուկայում առկա է 6-ից պակաս ընկերություն), ու այս ցուցանիշով զիջում ենք միայն Ադրբեջանին, Ղրղզստանին ու Հունգարիային:  

Այսօր այս զեկույցին ՏՄՊՊՀ-ի նիստում անդրադարձավ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Նա նախ հայտնեց, որ զեկույցն իրենց չի տրամադրվել և այն լիովին ուսումանսիրելուց հետո հայտարարությամբ հանդես կգան:

Սակայն Շաբոյանը շեշտեց, որ կան դիտարկումներ, որոնց հետ իրենք համաձայն չեն: Ըստ նրա՝ սխալ մեթոդաբանության հիմա վրա են արվել եզրահանգումները: ՏՄՊՊՀ նախագահը նկատեց, որ օրինակ՝ մանրածախ առևտրի, շինարարության, դեղագործության ոլորտում մրցակցությունը բարձր է: 

Նա ընդգծեց նաև, որ մի շարք ոլորտներում, ըստ զեկույցի, մրցակցություն չկա, սակայն այդ ոլորտներում պետությունն է լիցենզիա տրամադրում և մրցակցության բացակայության պատճառները օբյեկտիվ են: Դրանցից են հանքարդյունաբերության, բնական մենաշնորհների, էլեկտրաէներգիայի, գազի, հեռահաղորդակցության ոլորտները: 

Արտակ Շաբոյանը հրաժարվեց պատասխնել լրագրողների բանավոր հարցերին, որից հետո դահլիճից բացականչեցին. ՛՛Ալեքսանյան բա-րե-րար՛՛: Բացականչություններին ՏՄՊՊՀ նախագահը ուշադրություն չդարձրեց։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ