23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Ազատամարտիկների առաջարկած կետերը՝ իշխանությունների համար ընդունելի չեն եղել/վիդեո/

Այսօր կայացած ազատամարտիկների հերթական համահավաքի ժամանակ՝ ելույթի խոսքով հանդես եկավ նաև ազատամարտիկ, պահեստազորի փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանը: Նա անդրադարձավ ազատամարտիկների կողմից դեռ անցյալ համահավաքին տեղեկացրած իշխանությունների հետ հնարավոր երկխոսության տվյալ պահի տարբերակին: Այդ երկխոսության տարբերակը առաջարկվել էր ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանի շուրթերով.”Պատգամավորը արձագանքեց իմ պարզաբանումներին, ինչից հասկանալի դարձավ, որ իմ առաջարկած կետերը իշխանությունների համար ընդունելի չեն”,-նկատեց Խաչիկ Ավետիսյանը:

Ազատամարտիկը նկատեց, որ իրենց ուղղորդող ուժ այնուամենայնիվ կա:Նա ասաց, որ.”Հեղափոխությունները չեն կատարվում որևէ մեկի ցանկությամբ կամ թելադրանքով: Նրանք ծնունդ են առնում օբյեկտիվ սոցիալ-տնտեսական հակասություններից այն պահերին,երբ այդ հակասությունների կրիտիկական լարվածությունը ստանում է զանգվածային ցասման տեսք”:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ