05 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ԱԺ փոխնախագահը հանդիպեց ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակության հետ

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 28-ին հանդիպեց Նայջել Մերմագենի ղեկավարած ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակության հետ:

ԱԺ փոխնախագահը կարեւորեց պատվիրակության այցը Հայաստան, քանի որ, նրա գնահատմամբ, տեղական ինքնակառավարման կառույցների զարգացմամբ ու ապակենտրոնացմամբ է միայն հնարավոր խոսել երկրի ժողովրդավարության լուրջ ձեռքբերումների մասին: Էդուարդ Շարմազանովը բարձր գնահատեց եվրոպացի գործընկերների աջակցությունն այս ոլորտում, հավաստիացրեց, որ նրանց առաջարկները, դիտողություններն ու օժանդակությունը շատ կարեւոր են ոլորտի հիմնախնդիրների լուծման համար եւ միաժամանակ հույս հայտնեց, որ համագործակցությունը շարունակական կլինի:

Նայջել Մերմագենը տեղեկացրեց, որ ԵԽ-ն պարբերաբար՝ 5 տարին մեկ անգամ, պատվիրակություններ է գործուղում ԵԽ բոլոր 47 երկրներ՝ ծանոթանալու եւ հետեւելու տեղական ինքնակառավարման մարմինների զարգացման եւ կոնվենցիայով նախատեսված դրույթների կատարման ընթացքին: Նա գոհունակությամբ արձանագրեց, որ նախորդ այցից հետո հատկապես զգալի տեղաշարժ կա Երեւանի կառավարման համակարգի զարգացման առումով, բայց նույնը չի կարող ասել տեղական ինքնակառավարման մարմինների բարեփոխման աշխատանքների մասին:

Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ առաջին քայլերը ոլորտում նրանց աջակցությամբ կատարված են, եւ գործող իշխանությունները ունեն բավարար քաղաքական կամք սկսած բարեփոխումները ավարտին հասցնելու համար: Նա տեղեկացրեց, որ խորհրդարանը ոլորտի բարեփոխումներին, մասնավորապես ֆինանսական հատկացումները համայնքներին հասցեական դարձնելուն, ՏԻՄ պատվիրակված լիազորությունները արդյունավետ կիրառելուն ուղղված օրենսդրական քայլեր է իրականացնում՝ քննարկումներին ու հանրային լսումներին ներգրավելով ՏԻՄ ներկայացուցիչներին ու քաղաքացիական հասարակության կառույցներին:

Նա հավաստիացրեց, որ Հայաստանի օրենսդիր մարմինը ՏԻՄ ոլորտի բարեփոխումների նպատակով հետայսու եւս պատրաստ է բաց եւ հրապարակային քննարկումներ կազմակերպելու բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ՝ միաժամանակ ակնկալելով ԵԽ գործուն աջակցությունը:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ ՏԻՄ ոլորտի բարեփոխումներին առնչվող այլ հարցեր: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ