23 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Տոնածառ ջան, տոնածառ /ֆոտո, վիդեո/

Երևանի կենտրոնում արդեն սկսել են գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները: Դրանից զատ Հանրապետության հրապարակում լուսարձակող շատրվանների գործարկումն է սկվել:

Henaran.am-ը Երևանի քաղաքապատերանից փորձեց տեղեկանալ` արդյոք պարզ է որքան գումար այս տարի կծախսվի տոնածառի տեղադրման, ձևավորման և ընդհանրապես քաղաքը ամանորին նախապատարստելու համար: Սակայն տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ հայտնեցին, որ դեռ պարզ չէ, պարզապես արդեն սկսվել են նախատոնական հարդարանքի աշխատանքները: Քաղաքապետարանի փոխանցմամբ` այդ մասին իրենք հանդես կգան հայտարարությամբ, ամենայն հավանականությամբ կլինի նաև ասուլիս և բոլոր հարցերի պատասխանը կտրվի:

Դիտեք` լուսանկարներն ու տեսանյութը:

Նշենք, որ անցած տարվա գլխավոր տոնածառը 32մ  բարձրություն ուներ, 6000 ճյուղ , որոնք բերվել էին հանրապետության տարբեր մարզերից: 

Ի դեպ, քաղաքի տոնական զարդարանքների համար համայնքային բյուջեից հատկացվել էր 20 մլն դրամ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ