17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ուկրաինան կանդամակցի՞ Մաքսային միությանը

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հավանական է համարում, որ Ուկրաինան, որ կասեցրել է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը, միանա Մաքսային միությանը: ՛՛Ճիշտ է` Ուկրաինայի դեպքում հստակ հայտարարություն չի եղել, որ գնալու է Մաքսային միություն, բայց հնարավոր է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Նա նկատեց, որ Եվրաինտեգրման գործընթացի կասեցման պատճառը նախագահ Վիկտոր Յանուկովիչի հաշվարկներն էին: ”Առաջին հերթին Յանուկովիչը հաշվարկեց, որ կհայտնվի ծանր վիճակում 2015-ին, քանի որ ընդամենը մեկ տարուց այնտեղ կայանալիք ընտրություններից առաջ նա վստահ չէ իր ընտրազանգվածում: Յանուկովիչը time out է վերցնում հենց այդ նպատակով` իր դիրքերը չխարխլելու ընտրություններից առաջ”,-բացատրեց Հովհաննիսյանը:

Մյուս կողմից քաղաքագետը նշեց, որ Ուկրաինայի դեպքում բարդություներ կան, քանի որ հասարակությունը երկփեղկված է` մի կողմը ՄՄ-ին է կողմնակից, մյուսը` ԵՄ-ին:

Հարցին, թե որ որ կողմը կհաղթի, Հովհաննիսյանը պատասխանեց. ”Նման դեպքերում հաղթողներ չեն լինում, երկիրն ու պետությունը պարտվում են այս բոլոր դեպքերում”:

Իսկ արդյոք Հայաստանին ձեռնտու է, որ Ուկրաինան միանա Մաքսային միությանը, այս մասին քաղաքագետների միության նախագահը նկատեց. ”Ինչպես Ղազաղստանին ձեռնտու է, որ Թուրքիան միանա, այնպես էլ Հայաստանին ձեռնտու է, որ Ուկրաինան միանա, դա ոչ միայն տնտեսական, այլև սոցիոմշակութային առումով է հարկավոր”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ