20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Ինչի ես մարմնավաճառի հայացքով շալվարիս նայում». Ժամանակ

Լեզվի պետական տեսչության նախկին ղեկավար և ՀՊՏՀ նախկին դասախոս Լավրենտի Միրզոյանը փորձում է իրենից քաղաքական դիսիդենտ կերտել՝ ասելով, թե ինքը չի համակերպվել բուհում տիրող բարքերին, Տարոն Մարգարյանի կողմից թեկնածուական ատենախոսություն պաշտպանելու փաստին և այլն:

Մինչդեռ իրականում նրան բուհից հեռացրել են դրամաշորթության՝ սեփական դասագրքերը պարտադրաբար ուսանողների վրա վաճառելու և ուսանողուհիներին վիրավորելու համար: Մասնավորապես, դիմելով ուսանողուհիներին, Միրզոյանն ասել է՝ ինչի ես մարմնավաճառի հայացքով շալվարիս նայում:

Ինչ վերաբերում է նրա հանրային դիրքորոշմանը, ապա այն ի հայտ է եկել միայն աշխատանքից ազատվելուց հետո, որովհետև բուհում աշխատելու ժամանակ նա ոչ մի ծպտուն չի հանել այդ արատավոր երևույթների մասին, օրինակ՝ ոչ մի անգամ չի խոսել Տարոն Մարգարյանի ատենախոսության դեմ: Ինչպես ասում են, կռվից հետո բռունցքներն անիմաստ է ճոճել

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ