Այս հարցին միայն դուք կարող եք պատասխանել ու Աստված

Դուք հավատու՞մ եք, որ Աստուծո Որդին կարող է վերադառնալ ցանկացած պահի: Եթե դուք Քրիստոսի հետևորդ եք, ձեր պատախանը պիտի լինի «Այո»: Դուք ապրու՞մ եք այնպիսի կյանք, որը մշտական սպասումի մեջ է, թե երբ պիտի Քրիստոսը վերադառնա ու ձեզ վերցնի իր մոտ: Այս հարցին միայն դուք կարող եք պատասխանել ու Աստված:
Բայց եթե դուք Քրիստոսի վերադարձի մշտական սպասումով չեք ապրում, ապա մի մեծ սխալ կա ձեր Քրիստոնեական կյանքում, ու այն պետք է անմիջապես շտկել, որովհետև մեր Տերը պատվիրեց «արթուն մնալ» քանի որ չգիտենք թե գողը որ ժամին կգա (Մթ. 24:42-43):