19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ԻՊ ահաբեկիչները վերադառնում են. Անկարան՝ վտանգի տակ

Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացվող հաջող ռազմական գործողությունների հետևանքով կազմակերպության կողմից վերահսկվող տարածքների մեծ մասն արդեն ազատագրվել է: Տարածքները կորցնելուց հետո ահաբեկչական կազմակերպության շարքերում կռվող տաբեր երկրներից եկած վարձկանները հետ են վերադառնում իրենց երկրներ:

Ըստ թուրքական «Gazeteduvar.com.tr» լրատվական կայքը, հղում անելով ամերիկյան «Soufan Center» կազմակերպության տվյալներին, գրում է, որ այս օրերի ընթացքում ահաբեկիչներն ամենաշատը Թուրքիա են վերադառնում:

Համաձայն հրապարակման՝ Սիրիայից ու Իրաքից արդեն 5600 օտարերկրյա վարձկաններ են վերադարձել: Դրանցից 900-ը վերադարձել է Թուրքիա:  

«Խալիֆայությունից հետո. Օտարերկրյա զինյալների ու հետ վերադարձածների սպառնալիքը» զեկույցում նշվում է, որ երկարաժամկետ կտրվածքով Թուրքիա վերադարձած անձանցից 7240-ը ձերբակալվել կամ կալանավորվել են ԻՊ-ի ու Ալ Քաիդայի անդամ լինելու կասկածանքով:

Զեկույցից պարզ է դառնում, որ ԻՊ-ի շարքերում ահաբեկիչներ կան 33 երկրներից: Թուրքիան այդ երկրների շարքում ահաբեկչական շարքերում ունեցած քաղաքացիների թվով 7-րդն է: Առաջին հորիզոնականում Ռուսաստանն է, ապա Սաուդյան Արաբիան:  3-րդ և 4-րդ տեղերում են համապատասխանաբար Հորդանանն ու Թունիսը: Այս երկրների շարուում է նաև Անգլիան,որտեղից գնացած 850 զինյալների կեսը վերադարձել է «հայրենիք»:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ