Թուրքիան շանտաժ է անում
ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, գեներալ Պյոտր Պավելն անդրադարձել է Թուրքիայի կողմից Ռուսաստանից S-400 ՀՕՊ համակարգերի գնմանը։ Ըստ նրա՝ Թուրքիայի կողմից S-400 համակարգերի գնումը հետևանքներ կունենա։
Անդրադառնալով այս թեմային՝ ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց․ «Մենք պետք է զգույշ լինենք մեր հակառակորդի բոլոր ծրագրերից։ Անշուշտ, դա վտանգավոր է։ Թուրքիայի կողմից ձեռք բերվող նետ ու աղեղն անգամ մեզ պետք է անհանգստացնի, քանի որ այն կարող է կիրառվել մեր երկրի դեմ։
ՆԱՏՕ-ի այս լարվածությունը՝ այս զենքի ձեռքբերման հետ կապված, տրամաբանական է․ Թուրքիան չպիտի այդքան ինքնուրույնություն ունենար, չպիտի ինքնուրույն որոշեր՝ ումից զենք գնել և այլն․․․ Թուրքիայի կողմից ձեռք բերված զինատեսակները պետք է ձեռք բերվեն ՆԱՏՕ-ի անդամ երկրներից՝ ՆԱՏՕ-ի ստանդարտներին համաձայն։ Այստեղ փոխկապվածության խնդիր կա»։
Ազատ Արշակյանը շեշտեց՝ հիմա Թուրքիան փոքրիկ շանտաժ է անում ՆԱՏՕ-ին, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրներին՝ ցույց տալով, որ կարող է ռազմական համագործակություն ունենալ այնպսի երկրի հետ, որը այնքան էլ բարիդրացիական հարաբերություններ չունի ՆԱՏՕ-ի հետ։