Չավուշօղլուն Իրաքի քրդերին կոչ է արել չեղարկել անկախության հանրաքվեն

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել է իրաքյան Քուրդիստանի ղեկավարների կողմից սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած անկախության հանրաքվեն սառեցնելու հետ կապված որոշումը:
Ըստ թուրքական «NTV» հեռուստաընկերության լրատվական կայքի՝ թուրք պաշտոնյան ասել է, որ հանրաքվեի անցկակցմամբ՝ Քուրդիստանի ղեկավար Մեսութ Բարզանին մեծ վնաս հասցրեց հենց Իրաքի քրդերին:
«Բարզանին այս հանրաքվեով Իրաքի քրդերին բաժանեց և մասնատեց: Քուրդ ժողովրդին հարված հասցվեց: Անշուշտ Հյուսիսային Իրաքի կողմից իրականացված հետքայլը կարևոր է, բայց դա բավական չէ: Այդ հանրաքվեն պետք է չեղարկել»,-ասել է Չավուշօղլուն:
Վերջինս նաև խոսել է Թուրքիայի և Իրաքի սահամնին նոր անցակետեր հիմնելու մասին: Չավուշօղլուն նկատել է տվել, որ այդ հարցը օրակարգ կբերվի այն ժամանակ, երբ Իրաքի կառավարության վերահսկողության տակ անցնեն ներկայիս բոլոր սահմանային անցակետերը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին, Իրաքյան Քուրդիստանը հայտարարեց, որ սառեցնում է սեպտեմբերի 25-ին անցկացված անկախության հանրաքվեի արդյունքները, Բաղդադի հետ հետագա լարվածությունից ու ռազմական բախումներից խուսափելու համար: