16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Կարո Եղնուկյանը կմնա անազատության մեջ

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը քիչ առաջ մերժեց «Սասնա ծռեր» 11 անդամի գործով ամբաստանյալ Կարո Եղնուկյանի պաշտպանի՝ խափանման միջոցը գրավով փոխելու վերաբերյալ միջնորդությունը:

Հիշեցնենք, որ որպես գրավ Կարո Եղնուկյանի համար առաջարկվել էր մեկ միլիոն դոլար արժողությամբ գույք:

Դատավորը մեժեց Եղնուկյանի գրավի դիմաց ազատ արձակման միջնորդությունը, սակայն Եղնուկյանի պաշտպան՝ Տիգրան Հայրապետյանը միջնորդություն ներկայացրեց Եղնուկյանի գործը առանձնացնելու մասին:

Նա փաստերով հիմնավորում է, որ Կարո Եղնուկյանի իրավունքները ոտնահարվում են և նրա գործը պետք է քննվի առանձնացված մասով:

Կարո Եղնուկյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 218 և 219 հոդվածներով՝ պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու համար:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ