30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«Տղա ես, դիմացի՛ր»

Առաջիկայում տեղի է ունենալու Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը, սակայն որոշ վերլուծաբաններ անհանգստություն են հայտնում այն մասին, որ, միգուցե, ՌԴ-ն հասկանա, որ այս համաձայնագրում իր շահերին հակասող դրույթներ կան ու, գուցե, վերջին պահին խանգարի, թույլ չտա, որ այդ համաձայնագիրը ստորագրվի։

Անդրադառնալով այս թեմային՝ իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց․ «Այո՛,  ես էլ եմ կարդացել նմանատիպ վերլուծություններ, որոնցում որոշ վերլուծաբաններ այդպիսի մտահոգություն են հայտնում։ Մտավախություն, իհարկե,  կա։ Հավանական է, որ ՌԴ-ն փորձի ճնշումներ գործադրել Հայաստանի վրա, փորձի արհեստական պատնեշներ ստեղծել այս հարցում, բայց ժամանակն է հասկանալ, որ մենք մեր հույսը մեզ վրա պիտի դնենք, կարևորագույն որոշումներն ինքներս պիտի կայացնենք և եթե մի բան այն չլինի, չպետք է մեղքն այսպես  ասած՝ ուրիշի վրա գցենք»։

Լարիսա Ալավերդյանը շեշտեց՝ այժմ իրավիճակն այնպիսին է, որ ՌԴ-ն իրեն անհրաժեշտ եղած դեպքերում կարող է ճնշել ՀՀ-ին․ դա ակնհայտ է, բայց ՀՀ-ն պետք է դիմակայի։

«Որոշում կայացնողը մենք ենք։ Պիտի ուժեղ լինենք։ Ճնշումներ  լինելու են․ ինչպես ասում են՝ տղա ես, դիմացի՛ր (ծիծաղում է-հեղ․)։ Ժամանակն է, որ  գիտակցենք՝ մեր կայացրած որոշումների համար ինքներս պիտի պատասխանատու լինենք՝ դիմակայելով ճնշումներին», – եզրափակեց Լարիսա Ալավերդյանը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ