29 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Սիսիանի քաղաքապետի ծննդյան մասկի-շոուն

Այսօր «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ԱԺ-ում հայտարարություն արեց Սիսիանի քաղաքապետի՝ երեկ համացանցում տարածված տեսանյութի մասին:

Նրա խոսքով՝ քաղաքապետն իր ծննդյան «մասկի շոու» էր կազմակերպել քաղաքապետարանի շենքում. «Սիսիանի քաղաքապետարանը, համայնքապետարանը մասկի շոու կազմակերպելու տեղ չի, քաղաքապետարանի աշխատողներին սեփական լուսանկարով շապիկներ հագցնելու տեղ չի»:

Հիշեցնենք,որ նախօրեին համացանցում հայտնվեց տեսանյութ, թե ինչպես են Սիսիանի քաղաքապետարանի աշխատակիցները շնորհավորում Արթուր Սարգսյանին: Հրավառություն, փուչիկներ եւ քաղաքապետի նկարով շապիկներ հագած աշխատակիցներ:

Տեսանյութը քննադատությունների մեծ ալիք բարձրացրեց սոցցանցերում, կարճ ժամանակ անց այն ջնջվեց: «Կառավարության ուշադրությունն եմ հրավիրում Սիսիանի քաղաքապետի ծննդյան մասկի շոուի վրա քաղաքապետարանի շենքում, սրանով լրջորեն պետք է զբաղվի Կառավարությունը: Սա լուրջ խնդիր է եւ զարմանում եմ, որ որեւէ արձագանք նշյալ վոդեֆիլին չկա»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը որեւէ կերպ չարձագանքեց այս հայտարարությանը եւ շարունակեց նիստը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ