29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Անհույս սպասում են. Ազատամարտիկների բաց նամակը՝ վարչապետին

«Հարգարժան ՀՀ վարչապետ, Դուք լավ գիտեք, որ շատ ազատամարտիկներ բնակարանի կարիք ունեն և երկար տարիներ, անհույս սպասում են իրենց հերթին: Բայց երևի թե մի քանի տասնյակ տարի էլ դեռ պետք կգա ,որ պետությունը կարողանա իր զավակներին, որոնք իրենց կյանքի ու առողջության գնով ազատագրեցին Հայրենիքը՝ բնակարանով ապահովվի:

Առաջարկում ենք, այն ազատամարտիկները, ովքեր ունեն բնակարանի կարիք կառավարության համապատասխան որոշումով, կարողանան օգտվել արտոնյալ պայմաններով Հիփոթեկային վարկավորումից, լավ կլինի առանց կանխավճարի և անտոկոս կամ քիչ տոկոսներով: Դրանով և պետության բեռը կթեթևանա և շատ Հայ ընտանիքներ իրենց, իսկ գումարով կկարողանան տանիք ունենալ Հայրենիքում:

Երկրորդ առաջարկը վերաբերվում է առողջապահության ոլորտին, որտեղ ազատամարտիկներին դժվարամատչելի և թանկ վիրահատությունները փոխհատուցվում են մասնակիորեն, պետության մասնակցության չափով: Խնդրում ենք փոխեք այս որոշումը, քանի որ ոչ մի Ազատամարտիկ չի կարող թեկուզ մասնակի վճարել բուժման ԹԱՆԿ ծախսերը,որոնք միլիոններ են կազմում:

Մեզ թվում է, որ իրենք արդեն իսկ վճարել են իրենց կյանքն ու առողջությունը նվիրաբերելով Հայրենիքին: Հուսով ենք, որ այս երկու առաջարկները տեղ կգտնեն ՁԵՐ բարեփոխումներում:

Հարգանքներով`

ՀՀ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ Նախաձեռնողներ՝ ՀԱԿՈԲ ԴԱՇՅԱՆ (ՀԱՊՀ դասախոս) 
ՄԱՐԱՏ ՍԵՎՈՅԱՆ(ԶՊԳ-Ի Տ/Կ տնօրեն)

ՎԵՐՈՆՇՅԱԼ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՈՂ ՈՒ ՍԱՏԱՐՈՂ՝

«ԱԶԱՏ ՈՒ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ»!!! ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ` 
2-ՐԴ ԿԱՐԳԻ ԶԻՆ. ՀԱՇՄԱՆԴԱՄ, ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱ, 
ՍԱՄՎԵԼ ԳԱԳԻԿԻ ՄԻՆԱՍՅԱՆ 
«ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿ ՍԱՄՈ»!!!…
«ՋԵՐՄՈՒԿԻ ՄԱՖԻՈԶ ՍԱՄՈ (ԻՄ ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱԾԿԱՆՈՒՆՆ Է).»!!!…»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ