25 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Հայ հասարակությունը ռուսամե՞տ է

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը իր Ֆեյսբուքում այսօր այսպիսի գրառում է արել.

Հասարակությունը ռուսամետ է, որովհետև քաղաքական ուժերն օրակարգ չեն ձևավորել

Այսօր երկու սոցհարցման ծանոթացա՝ ընդհանուր պատկերով. մեր հասարակության մեծամասնությունը ռուսամետ է, ըստ այդմ՝ կողմ Մաքսային միությանը միանալուն։
Գուցե դա իսկապես այդպես է՝թեև Ռուսաստանի նկատմամբ հանրային կարծիքի փոփոխությունը նույնպես տեսանելի է։
Եթե շարքային հայաստանցուն հարցնես,թե ինչո՞ւ է ռուսամետ՝ ասելու է,որ հենց ռուսներն են մեզ պաշտպանում թուրքերից ու ավելացնելու է, որ իր բարեկամ Պողոսն իրեն գումար է ուղարկում մոսկվաներից։
«Թուրքական սպառնալիքի» մասին կարծրատիպը ձևավորվել է տասնամյակներ շարունակ ու կշարունակի գործել, քանի դեռ մեր իշխանությունն ու ընդդիմությունը շատ հաճախ տուրք են տալիս հայրենասիրական զեղումներին և չեն ձևակերպում հարևան երկրների հետ հարաբերությունների կագավորման հստակ բանաձևեր։
Մյուս կողմից՝ քանի դեռ կարգավորված չեն հարևանների հետ հարաբերությունները, շրջափակված Հայաստանում տնտեսության որակյալ աճ չի լինելու, ուրեմն՝ մարդն օրվա հացը վաստակելու է դրսերում՝ հիմնականում Ռուսաստանում։
Հայաստանի զարգացման բանալին՝ բաց սահմաններն են։ Եթե դրանք չկան, մեր հասարակությունը տառապելու է «ռուսամետությամբ»։ Դրանով էլ՝ մեր քաղաքական դասը քողարկելու է իր իմպոտենտությունը։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ