Ծիծեռնակի բույնս ձեռքիցս գնաց. Մագդալինայի բողոքը/վիդեո/
“Կառավարության անտարբերության, սառնասրտության և բիրտ կեցվածքի` իմ և մորս դառը քրտինքով ձեռք բերված վաստակը, այսինքն կրկնակի սեփականաշնորհված երկսենյականոց բանակարանը, մեր ծիծեռնակի բույնը ձեռքիցս գնաց”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Մագդալինա տատիկը:
Նա նշեց, որ իր անհայր մեծացող տղայի հետ ստիպված դուրս է եկել իրենղց ժառանգություն ստացած տնից, քանի որ “հարուստ մարդիկ” առքուվաճառք են կատարել :
Մագդալինայի պատմելով իրենց թյուրիմացության մեջ են գցել և չնչին կոպեկների դիմաց վերցրել են տունը:
“Գրեցի, գրեցի` կադաստրին, նոտարին, արդարադատության նախարարին: Խնդրեցի փրկել, կասեցնել, արգելել, դադարացնել այդ առք ու վաճառքը, բայց մինչև այսօր ոչ մի արձագանք”:
“Քրդերը, Թուրքերը մեզ տեղահանեցին` Դեր Զոր կատարեցին ու այսօր էլ Հայաստանում նույննա կատարվում”:
“Էտքան նամակներ կլինի գրել, գրել, գրել` մուրացկանությունը, սովը և հեռացումը Հայաստանից: Մենք անկախացած ազգ ենք թողեք վայել ենք մեր անկախացումը, ոչ թե պայմանագրեր կնքենք` ինչ Ռուսաստան կամ ինչ Եվրոպա” ,-հավելեց Մագդալինա տատիկը:
Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում: