16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

«Շատ իրավաբաններ չեն ցանկանում հասարակության կողմից քննադատվեն, որ չմեղադրեն պատվեր կատարելու մեջ»

Փաստաբան Տիգրան Սարգսյանին զարմանալի են թվում այն գործընկերների դիտարկումները, ովքեր ասում են, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի» նախագիծը պետք չէ ընդունել: «Շատ իրավաբաններ չեն ցանկանում հասարակության կողմից քննադատվեն, որպեսզի մարդիկ հետագայում նրանց չմեղադրեն իշխանությունների պատվերը կատարելու համար: Հասարակությունն իշխանություններին չի վստահում, այդ պատճառով էլ վերջինիս կողմից ցանկացած նախաձեռնության վատ է վերաբերում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

««Քրեական օրենսգրքով» նախատեսված է՝ բռնության հետ կապված հանցագործություններ, որտեղ որեւէ տարբերակում չկա` բռնությունը կլինի տանը, աշխատավայրում, թե` փողոցում: Ընտանիքի հետ առանձնացվում է, քանի որ այն փակ է: Կարծում եմ` այս տարբերակված  նախագիծը հիմնավոր է»,-հավելեց նա:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ