12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Կողմերը աշխատում են համագործակցության շուրջ համատեղ փաստաթղթի ուղղությամբ

Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները ներկա փուլում`մինչև ՛՛Արևելյան գործընկերության՛՛ Վիլնյուսի գագաթնաժողովը, կարելի է որակել որպես կառուցողական, սակայն դրանք հետագա զարգացման հեռանկար ունեն, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը`ամփոփելով Հայաստան-ԵՄ հարաբերությունները մինչեւ ՛Արևելյան գործընկերության՛՛ գագաթնաժողովը:

Նա կանխատեսել է, որ գագաթնաժողովից հետո էլ ԵՄ հետ Հայաստանի հարաբերությունները կշարունակեն զարգանալ`հատկապես քաղաքական բաղադրիչի գծով: ՛՛Մաքսային միությանը հանրապետության ինտեգրման լույսի ներքո Հայաստանի և ԵՄ միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրման անհնարինության վերաբերյալ Բրյուսելի հայտարարություններից անմիջապես հետո Երևանն առաջարկեց շարունակել համագործակցությունն Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչի գծով:

Սկզբում Բրյուսելի արձագանքը վճռական էր, բայց Երևանի այդ առաջարկն այս կամ այն կերպ գտավ իր արտացոլումը, քանի որ կողմերը ներկայումս աշխատում են համագործակցության շուրջ համատեղ փաստաթղթի ուղղությամբ, որն, ամենայն հավանականությամբ, կստորագրվի Վիլնյուսում: Առնվազն, նման համոզմունք է հայտնել նաև Հայաստանում Գերմանիայի դեսպանը՛՛,-հայտարարել է Շարմազանովը: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ