23 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Աստղիկ Ավետիսյանը նշանակվել է

 ”Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն” հիմնադրամի Հասարակության հետ կապերի պատասխանատու է նշանակվել Աստղիկ Ավետիսյանը:

Աստղիկ Ավետիսյանը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս է, բանասիրական գիտությունների թեկնածու: Աշխատել է Համահայկական երիտասարդական հիմնադրամի լրատվության բաժնի պետ,  ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի օգնական, Հայաստանի հանրային ռադիոյում Արտասահմանի համար տրվող հաղորդումների ղեկավար, ապա տնօրենի խորհրդական, ”Քլինլենդ” ընկերության հանրային կապերի տնօրեն: Դասախոսել է Հայ-Ռուսական (Սլավոնական) և Հայաստանում ֆրանսիական համալսարաններում:

”Հայկական Փի Ար ասոցիացիա” գիտատեղեկատվական ՀԿ նախագահն է: Մասնակցել է բազմաթիվ միջազգային և տեղական ուսուցողական ծրագրերի, գիտաժողովների ու սեմինարների: 4 գրքի և տասնյակից ավելի գիտական հոդվածների հեղինակ է:   

            

KFC

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ