Շառլ Ազնավուրը Ժնեւում մրցանակ է հանձնել Քերոլայն Քոքսին /ֆոտո/
2013թվականի նոյեմբերի 25-ին դեսպան Շառլ Ազնավուրն անձամբ է Քերոլայն Քոքսին հանձնել ՇառլԱզնավուրիանվանմրցանակըԵվրոպա–Հայաստան հարաբերությունների խթանման գործում ունեցած ակնառունվաճումների համար: Մրցանակը ստեղծվել է բրյուսելյան Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ (ՀԵԲ) ՀԿ-ի, ինչպես նաեւ Եվրոպա-Հայաստան Խորհրդի կողմից:
Եվրոպա-Հայաստան խորհուրդը ընտրել է հայերի մեծ բարեկամ բարոնուհի Քերոլայն Քոքսին՝ որպես մրցանակի առաջին ստացող, 2013-ի փետրվարի 16-ին Երեւանում կայացած իր երկրորդ Գլխավոր ժողովի ժամանակ: Սրանով պարգեւատրվում է Հայաստան-Եվրոպա հարաբերություններին աջակցելու նրա երկարատեւ վաստակը:
Բարոնուհու հանրաճանաչ գործունեությունը դուրս է զուտ քաղաքական կուսակցության գծից եւ մեծ շեշտադրում ունի մարդու իրավունքների վրա: Ժնեւի Club Suisse de la Presse-ում կայցած արարողությանը ներկա էին ԵՀԽ անդամներ դեսպան Հանս-Յոհան ՇՄԻԴԹԸ եւ պատգամավոր Ռենե ՌՈՒՔԵՆ, ինչպես նաեւ Ժնեւի միջազգային կազմակերպությունների եւ հայկական Սփյուռքի ներկայացուցիչներ:
ՀԵԲ-ի Գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքի համար սա վերջին հանրային ներկայությունն էր այդ դերում մինչեւ նա ՀԿ-ի ղեկավարությունը կփոխանցի Էդուարդո ԼՈՐԵՆՑՈ ՕՉՈԱՅԻՆ եւ Հովհաննես ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ:
Մրցանակը, որ պարգեւատրում է 5000 եվրոյով, նպատակ ունի խրախուսել եւ քաջալերել Եվրոպայի եւ Հայաստանի միջեւ կամուրջների կառուցմանն ուղղված այլ նախաձեռնությունները, պատվի արժանացնել զարգացող Եվրոպա-Հայաստան հարաբերությունների նվաճումները, ինչպես նաեւ ցույց տալ Հայաստանի եւ Եվրոպայի միջեւ լավ հարաբերությունների կարեւորությունը:
՛՛Ես երբեք ելույթներով հանդես չեմ գալիս, որովհետեւ չեմ կարող դա անել ոչ ֆրանսերեն, ոչ հայերեն եւ ոչ էլ անգլերեն:Ես այսօր այստեղ եմ, քանի որ այս կազմակերպությանը հրաշալի եմ համարում հայերիս համար: Որովհետեւ թեւ եսհայկական ծագմամբ ֆրանսիացի եմ, երբ գնում են այնտեղ՝ Հայաստան, նորից հայ եմ դառնում:
Երբ մարդիկ ինձ հարցնում են՝ արդյոք ավելի շատ հայ, թե ֆրանսիացի եմ զգում ինձ, պատասխանում եմ, որ եսկաթնային սուրճ եմ: Կաթը սուրճից առանձնացնելու որեւէ ձեւ չկա:
Ինձ համար սա [մրցանակը] հիանալի միտք է: Այն ամենի համար, ինչ նա [բարոնուհի Քոքսը] կրում է իր ուսերին օգնելու մեզ՝ հայերիս եւ Հայաստանին, շնորհել նրան այս մրցանակը, որ կրում է իմ անունը՝ լրիվ պատահաբար, բայց եսհամաձայնեցի, եւ ուրախ եմ շնորհավորել ու հանձնել այս պարգեւը Բարոնուհի Քոքսին: Ահա՛, ես կարողացա ասել այսամենը՛՛,-ասել է Շառլ Ազնավուրը:
Շնորհակալություն հայտնելով պարգեւի համար՝ տիկին Քոքսը մասնավորապես նշել է. ՛՛Հայերը միայն չեն գոյատեւում: Դուք գեղեցկություն եք ստեղծում ոչնչացման վայրում մնացած մոխիրներից, ինչը հատկապես հիասքանչ է: Դա Հայաստանի ոգին է. խաղաղության մեջ դուք գեղեցկություն եք ստեղծում ոչնչացման մոխիրներից, ինչը սփոփում է ձեր փոքր հողից անգամ շատ հեռու: Եվ կրկին, դա այն պատճառներից մեկն է, որի համարսիրում եմ Հայաստանը եւ այսօր այնքան ոգեւորված եմ՝ արժանանալու համար այս պատվին՛՛: