07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Շանթի դատավարությունը՝ ուղիղ եթերում

Հայաստանում եւ Սփյուռքում ձեւավորվել են բազմաթիվ քաղաքացիական նախաձեռնող խմբեր, որոնք հետեւելու են  Շանթ Հարությունյանի գործի դատավարությանը, որի ընթացքում էլ մշակելու են գործողությունների ծրագիր:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասացին “Ազատ Հայք” նախաձեռնող խմբի անդամ Ռուբեն Մնացականյանը եւ ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը:

Վերջիներս կարծում են, թե իրականում դատավարություն չի լինի: Շանթին հոգեբուժարանում պահելուց հետո նրան անմեղսունակ կճանաչեն ու ազատ կարձակեն ընտանիքի հսկողության տակ: Արդյունքում կդատվեն Շանթ Հարությունյանի հետ կալանավորվածները:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում ընդհարում է տեղի ունեցել Շանթ Հարությունյանի եւ ոստիկանների միջեւ, կալանավորվել է 15 մարդ:

  “Պահանջում ենք ազատ արձակել Շանթ Հարությունյանին հոգեբուժարանից եւ տեղափոխել նրան սովորական ռեժիմի տարածք, որից հետո միայն թող իրականացնեն դատավարություն”,- ասաց Ռուբեն Մնացականյանը:

Ի դեպ, Շանթի աջակիցները պահանջում են, որ դատավարությունը իրականացվի մեծ դահլիճում, միաժամանակ ուղիղ եթեր տրվի ՛՛Հանրային՛՛ հեռուստաընկերությամբ եւ ռադիոյով:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ