02 Հուլիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Տարոն Մարգարյանը կմեկնի Մոսկվա

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 26-ին կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Երևան-Մոսկվա համագործակցության ծրագրի շրջանակում նոյեմբերի 26-ից 28-ը անցկացվող Երևանի օրերին:

Այցի ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պաշտոնական հանդիպում կունենա Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ: Այնուհետ երկու երկրների մայրաքաղաքների քաղաքապետերը կստորագրեն 2014-2016թթ. համագործակցության ծրագիրը:

Այցի ընթացքում նախատեսված է գործարար համաժողով, որի շրջանակում “Մետրոպոլ” հյուրանոցում կկազմակերպվի հայկական գինիների ցուցահանդես-համտես:

Երևանի պատվիրակության այցի ծրագիրը հագեցած է նաև բազմաթիվ մշակութային ու մարզական միջոցառումներով, որոնք կմեկնարկեն նոյեմբերի 26-ին՝ հայոց գրերի ստեղծմանը նվիրված տոնական երեկոյով:

Նոյեմբերի 27-ին Միությունների տան սյունազարդ դահլիճում տեղի կունենա գալա-համերգ, որի շրջանակում դասական և էստրադային կատարումներով հանդես կգան պետական երիտասարդական նվագախումբը, ժամանակակից հայտնի հայ կատարողներ:  

Մոսկվայում Երևանի օրերի շրջանակում կկազմակերպվի “Հայկական մոտիվներ” խորագրով ցուցահանդես՝ կազմված Ռուսաստանի ժամանակակից պատմության պետական կենտրոնական թանգարանի հավաքածուներից: Կցուցադրվեն նաև ժամանակակից հայ գեղանկարիչ Կայծ Վանիկյանի ստեղծագործությունները:  Մոսկվայի հայ երիտասարդության ասոցիացիայի կողմից կկազմակերպվի “Երիտասարդ հայ նկարիչները” ցուցահանդեսը:

Կ. Ստանիսլավսկու անվան Երևանի պետական դրամատիկական թատրոնը Սվետլանա Վրագովայի “Մոդեռն” դրամատիկական թատրոնում հանդես կգա “Ամենը վաճառքի” ներկայացումով:   

Այցելության ծրագրի կրթական մասով նախատեսվում է այցելություն Մոսկվայի արևելյան լեզուների խորացված ուսուցմամբ թ. 2042 միջնակարգ հանրակրթական դպրոց:

Մոսկվայում Երևանի օրերի շրջանակում կանցկացվեն նաև Մոսկվա-Երևան պատանեկան մարզական խաղերը՝ ազատ ըմբշամարտ, շախմատ, ձյուդո, սեղանի թենիս մարզաձևերում:  

Նախատեսված են նաև մի շարք այլ միջոցառումներ, ինչպես նաև հանդիպում Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ