02 Հուլիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Սեմինարներ ՄԻԱՎ-ի վերաբերյալ՝ ուսանողների շրջանում

Նոյեմբերի 25-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում անցկացվեց “Խոսի′ր ՄԻԱՎ-ի մասին, հետազոտվի′ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ” ծրագիրը։ Բուհի ուսանողները տեղեկություններ ստացան ՄԻԱՎ-ի, դրա փոխանցման ճանապարհների, այն կանխարգելելու վերաբերյալ։

“Խոսի′ր ՄԻԱՎ-ի մասին, հետազոտվի′ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ” ծրագրի համակարգող Նարինե Մեժլումյանը տեղեկացրեց, որ պաշտոնական տվյալներով 1988-ից մինչև 2013թ. հոկտեմբերի 31-ը Հայաստանում գրանցվել է 1563 ՄԻԱՎ վարակակիր, որոնցից 228-ը` 2012թ. ընթացքում, ինչն առավելագույնն է բոլոր նախորդ տարիների համեմատ: Հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3500:

“ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է Երևանի բնակիչների շրջանում՝ 583 դեպք, երկրորդ տեղում Շիրակի մարզն է: ՄԻԱՎ-ի դեպքերի հաշվարկը 100 հազար բնակչի հաշվով ցույց է տալիս, որ ամենաբարձր ցուցանիշը Շիրակում է, որին հաջորդում են Լոռու մարզը, Երևանը, Արմավիրի մարզը”,- նշեց Նարինե Մեժլումյանը։ ՄԻԱՎ-ով վարակվածների գերակշիռ մասը՝ մոտ 55 տոկոս, 25-39 տարիքային խմբում են։ Վարակի դեպքերի բաշխումն ըստ փոխանցման ուղիների հետևյալ պատկերն ունի՝ հետերոսեքսուալ ճանապարհ՝ 58,5 տոկոս, թմրամիջոցների ներարկման ճանապարհով՝ 31,5 տոկոս և այլն։ Ծրագրի համակարգողը նկատում է, որ իրենց նպատակն է՝ որքան հնարավոր է շատ երիտասարդների ուսումնասիրել ՄԻԱՎ վարակի վերաբերյալ, որպեսզի վերջիններս իմանան իրենց ՄԻԱՎ կարգավիճակը։

Տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի համակարգող Սևակ Խաչատրյանը նշեց, որ իրենք բուհում պարբերաբար նման սեմինարներ անցկացնում են։ “Մենք ունենք քաղպաշտպանության և առաջին բուժօգնության ամբիոն, և ուսումնական ծրագրերից դուրս կազմակերպվում են նաև ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի վերաբերյալ քննարկումներ”,- ասում է ուսխորհրդի նախագահը։

Քննարկումներից հետո ուսանողները հնարավորություն ունեցան հետազոտվել ՄԻԱՎ-ի վերաբերյալ։ Այդ հետազոտություններն անցկացնում էին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետները։

Նշենք, որ “Խոսի′ր ՄԻԱՎ-ի մասին, հետազոտվի′ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ” ծրագիրն իրականացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը “ՄԻԱՎ-ը Եվրոպայում” նախաձեռնության կողմից հայտարարված ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթվա շրջանակներում։  

 Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ