02 Հուլիսի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Արգենտինայի Հանրապետությունում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջին հանդիպումը արգենտինահայ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ էր:

ԱԺ նախագահը եւ նրա գլխավորած պաշտոնական պատվիրակության անդամները նոյեմբերի 24-ին Բուենոս Այրեսում այցելեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշակոթողին եւ Արցախում զոհված ազատամարտիկների հուշարձանին:

ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի հանդիսասրահում Հովիկ Աբրահամյանը հանդիպում ունեցավ արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ողջունելով ներկաներին` ԱԺ նախագահը նշեց, որ Արգենտինան Լատինաամերիկյան առաջին երկիրն է, որտեղ Հայաստանի Հանրապետությունը հիմնեց իր դեսպանությունը, իսկ Արգենտինայի առաջին դեսպանությունը Հարավային Կովկասում հիմնվել է Հայաստանում: Բացի այդ Հայաստանը Արգենտինայի հետ վերացրել է մուտքի արտոնագրային ռեժիմի պահանջը: Այս ամենը, ըստ Հովիկ Աբրահամյանի, վկայում է հայ-արգենտինյան միջպետական բարեկամական հարաբերությունների եւ երկու ժողովուրդների` միմյանց նկատմամբ ունեցած ջերմ վերաբերմունքի մասին: “Մենք հպարտ ենք, որ մեր հայրենակիցներն ակտիվորեն մասնակցում են Արգենտինայի հանրային կյանքի տարբեր ոլորտների զարգացմանը, բարձր դիրքեր զբաղեցնում կառավարման համակարգում”,- ասաց Հովիկ Աբրահամյանը: Նա երախտագիտություն հայտնեց Արգենտինայի իշխանություններին ու ժողովրդին` մեր հայրենակիցների նկատմամբ ցուցաբերած եւ շարունակվող հոգատարության ու ջերմ վերաբերմունքի համար: “Մենք պատրաստակամ ենք շարունակելու համագործակցության խորացմանը միտված քայլերը՝ Արգենտինայի հետ քաղաքական, առեւտրատնտեսական եւ մշակութային կապերն էլ ավելի զարգացնելու ուղղությամբ”,- նշեց Հովիկ Աբրահամյանը:

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին` ԱԺ նախագահն ասաց. “Ինչպես գիտեք, այսօր համայն հայությանը հուզող խնդիրներից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հայանպաստ լուծումը: Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ հայ ժողովուրդն առավել քան հզոր է եւ ավելի արդյունավետ կարող է իրականացնել իր համազգային ծրագրերը: ԼՂ հարցի շուրջ բանակցային գործընթացը շարունակվում է, եւ ես ուզում եմ վստահեցնել ձեզ, որ անկախ հարեւան Ադրբեջանի կողմից հնչեցվող ռազմատենչ հայտարարություններից ու սպառնալիքներից` մենք ամեն ինչ անելու ենք` հասնելու Արցախի հարցի հայանպաստ լուծմանը: Դրա բոլոր նախադրյալները կան` ի դեմս հայկական իշխանությունների քաղաքական կամքի, հայկական մարտունակ զինված ուժերի եւ միջազգային հանրության մեջ աստիճանաբար գերակա դարձող այն համոզման, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում”:

“Համոզված եմ, որ մենք բոլորս Հայաստանում, թե՛ Արցախում, Արգենտինայում, թե՛ հայաշատ որեւէ այլ երկրում համատեղ ուժերով կարող ենք ավելի հզորացնել հայկական երկու պետությունները` Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հանրապետությունները, հզորացնել հայկական սփյուռքը` միմյանց սատարելով ու թիկունք լինելով”,- ասաց ԱԺ նախագահը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ