06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ուսադիր կրող մի շարք պաշտոնյաններ քողարկել են լուրջ հանցագործություններ. Կալանավորը անուններ է հրապարակելու

8 տարվա ազատազրկման դատապարտված կալանավոր Արթուր Սմբատյանը, ով գտնվում է Հրազդան ՔԿՀ-ում, դիմել է ԱԱԾ առաջին տեղակալին, ՀՀ Գլխավոր դատախազին, ԱԱԾ քննչական վարչության պետ գեներալ-լեյտենանտին և ՀՀ ոստիկանության քննչական վարչության գլխավոր պետին: Կալանավորի պահանջն է վերսկսել իր քրեական գործի քննությունը: 

Henaran.am-ի հետ զրույցում Արթուրի մայրը` Ռոզա Սարդարյանը պատմեց այս մասին, ու տեղեկացրեց նաև, որ նամակներում հետևյալ տեքստը կա. ”Խնդրում եմ անհապաղ այցելել Հրազդան քրեակատարողական հիմնարկ՝ լուրջ հանցագործությունների մասին հայտնելու համար, որոնք ուսադիր կրող մի շարք պաշտոնյանների կողմից քողարկվել են”:

Նմանատիպ մի նամակ Արթուրը գրել է նաև ՀՀ նախագահին և ակնկալում է աջակցություն իր գործի բացահայտման համար:  Ռոզա Սարդարյանի ներկայացմամբ` նախկինում որդին չէր կարող նման բացահայտումներ անել, քանր որ գտնվում էր Նուբարաշեն ՔԿՀ-ում: ”Նրան կանչել են` դիմումը պատռել են տվել, վախեցրել են, և նմանատիպ ճնշումների պատճառով որդիս վախեցել է և դիմումները պատռել է, բայց քանի որ հիմա գտնվում է Հրազդան ՔԿՀ-ում, այստեղից արդեն կարողացել է գրել”,-ասաց նա:  

Կալանավորի մայրը հայտնում է, որ որդին իրեն պատմել է, որ նամակներում մանրամասն ներկայացրել է այս տարիների ընթացքում ՔԿՀ-ում իր հետ կատարվածը: ”Մանրամասն գրել է և ասել է, որ ինձ պետք չի այդ նույն բարձրաստիճան սպաներին, հերթափոխի պետերին դատապարտեն: Եթե Արմեն Պետրոսյանի ցուցմունքները ուսադիր կրողների մասով արժանահավատ չէին, ուրեմն իմ որդու մասով էլ թող անարժան համարեին, որ նրանք ուսադիրներ են կրում, ի՞նչ է` իրենց կարելի էր:

 Արմեն Պետրոսյանն այն մարդն է, ով գրել է, որ Արթուր Սմբատյանը իրենց հետ մասնակցել է 188 էպիզոդով չբացահայտված գողությունների, բայց իրականում իմ որդին մեկ օր է ներկա եղել և իր մեղքն ընդունել է և ստացվում է, որ սուտ ցուցմունքի հիման վրա նրան 8 տարով դատապարտել են:

Դատարանում անընդհատ բարձրաձայնել է, որ ինչի համար դատարան չեք կանչում ՔԿՀ-ի այն աշխատակիցներին, որ Արմեն Պետրոսյանն իր ցուցմունքներում հայտնել է, թե ՔԿՀ-ի աշխատողներին գումարներ ենք տվել շենքից դուրս գալու համար, նրանց էլ կանչեք, սակայն դատավորը դատը հետաձգել ու խոչընդոտել է, որ չբարձրաձայնեք: Հիմա եկել է Հրազդան ՔԿՀ, Նուբարաշենից հեռու է և բարձրաձայնում է”,-շեշտեց Ռոզա Սարդարյանը:

Որդին մորը հայտնել է պաշտոնյանների անուններ, որոնց մասին գրել է իր նամակներում: ”Երեմյան Արեստակ, նախկինում եղել է ՀՀ գլխավոր դատախազության քննիչ և այս գործը կարճել է: Որդուս ասել էին դու իրա դեմ բան չես կարա անես, քանի որ ինքը ՀՀ նախկին գլոխավոր դատախազի հետ մտերիմ է:

Նուբարաշեն ՔԿՀ-ի հերթափոխի պետ Աշոտ Մոսինյանն անընդհատ վախեցրել է, ճնշում է գործադրել, որ ով ես, որ մեր դեմ դուրս գաս, իմ աներձագը փրկարարների փոխնախարարն է, ինքը իմ մեջքին սարի պես կանգնած է քեզ կկործանենք:

Օպեր բաժնի պետ Հակոբջանյան Հովիկը սկզբից վախացրել է, հետո առաջարկել է իրեն մի հարցում օգնել: Ասել է, թե ես լսել եմ, որ դու մասնաշենքի հսկիչների հետ ջերմ հարաբերությունների մեջ ես, այնպես արա, որ տեսուչներից մեկի միջոցով չթույլատրվող իր մտցնենք հիմնարկ, մենք բռնենք ցուցանիշ ցույց տանք, մեր համար լավ կլինի, քեզ էլ կօգնենք հոդվածդ կկրճատեն”,-ասաց Ռ. Սարդարյանը:

Այժմ Ռոզա Սարդարյանն ակնկալում է, որ ՀՀ գլխավոր դատախազն այս գործին ընթացք կտա:

Ի դեպ, նա նշեց նաև, որ որդին տառապում է վիրուսային ”Հեպատիտ C”-ով, Բոտկինի հիվանդությամբ: Նրա մոտ ըստ բժշկական տեղեկանքի, առկա է խրոնիկակական բրոնխիտ, ”հաճախակի կրկնվող իրավիճակային ռեակցիաներ”: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ