18 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մեղքը օրենսդրությանն էր

”Մաքքինզի ընդ Քոմփանի” ընկերությունը Հայաստանի ավիացիայի վերաբերյալ զեկույց է հրապարակել, որտեղ նշված դրույթները կրկնում են Հանրային խորհրդրի Ավիացիոն հարցերով ենթահանձնաժողովի եզրակացությունը: Այս մասին այսօր ”Հենարան” ակումբում ասաց ենթահանձնաժողովի ներկայացուցիչ Իզաբելլա Մուրադյանը:

”Ամենամեծ խնդիրը հայկական ավիացիայի օրենսդրական ակտերի ոչ պատշաճ լինելն էր, և այն հանգամանքը, որ մի մարմին է բոլոր գործառույթներն իրականացնում` և հսկողությունը, և ոլորտի զարգացումը, այդ բոլոր գործառույթները հիմա բաժանվելու են նախարարությւոնների միջև` ըստ այդ զեկույցի”,-նշեց նա:

Իզաբելլա Մուրադյանը կարծում է, որ  Մաքսային միությանն ընդառաջ Հայաստանը պետք է սկսի բանակցություններ վարել իր գործընկերների հետ, մանավանդ այն պարագայում, որ Կազանի դեպքերից հետո Ռուսաստանը որդեգրել է նոր ավիացիոն քաղաքականություն: ”Այսօր ՌԴ-ում 122 ավիաընկերություններ են գործում, և վարչապետը հայտարարել է, որ պետք է խոշորացման քաղաքականություն տարվի”,-ասաց Մուրադյանը` հավելելով, որ Ռուսաստանում ևս խրախուսվում է սեփական ավիափոխադրողի առկայությունը: 

Ինչ վերաբերում է հարևան երկրներին, ապա Իզաբելլա Մուրադյանը հայտնեց, որ Վրաստանում գոյություն ունեն 44 ինքնաթիռներ և ազգային տասը ավիափոխադրողներ, իսկ Ադրբեջանում երկու ավիափոխադրող ու 22 գերժականակակից ինքնաթիռներ կան: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ