15 Մարտի, Saturday, 2025
KFC

՛՛Ձեզանից կեսը մարզիչ կոչվելուց հեռու է՛՛. Ռուբեն Հայրապետյան

Այսօր ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցավ 12 հայ մարզիչների ՊՐՈ կարգի արտոնագրերի հանձնման արարողությունը: Արարողությունից հետո ելույթի խոսքով հանդես եկավ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

՛՛ Հայկական ֆուտբոլի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆլեմինգ Սերիցլեւին, ով մեծ ներդրում ունեցավ ՊՐՈ կարգի արտոնագրերի դասընթացները կազմակերպելուն եւ մեր մարզիչներին համապատասխան գիտելիքներով ապահովելուն: Շատ լավ է, որ մենք կարողանում ենք արտոնագրեր տալ, բայց հանուն արդարության պետք է նշել, որ արտոնագիր ստացող մարզիչների կեսը հեռու է մարզիչ լինելուց: Հայաստանի հավաքականը այսօր գլխավոր մարզիչ չունի, բայց նույնիսկ հանրությունը չի քննարկում ձեր թեկնածությունը: Դա ձեր մեղավորությունն է:

Պետք ազատվեք հին մտածելակերպից եւ աշխատեք ձեր վրա: Այս քննադատությունը ձեր օգտին է, որպեսզի դուք շարունակեք աշխատել՛՛,- հայտարարել է Ռուբեն Հայրապետյանը:

Ավելացնենք նաեւ, որ արտոնագրեր ստացած մարզիչներն են Վարդան Մինասյանը, Ռաֆայել Նազարյանը, Սուրեն Չախալյանը, Վարազդատ Ավետիսյանը, Վարդան Բիչախչյանը, Սեւադա Արզումանյանը, Աբրահամ Խաշմանյանը, Աշոտ Ավետիսյանը, Արմեն Սանամյանը, Ալբերտ Սաֆարյանը, Աշոտ Բարսեղյանը եւ Սլավա Գաբրիելյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ