27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Չորաթանցի ՛՛մոխրոտիկը՛՛՝ Արսեն Սաֆարյանի կողքին /վիդեո/

Նոյեմբերի 21-ին Henaran.am-ը պատմել էր սահմանամերձ գյուղում բնակվող փոքրիկ Մարիաննայի մասին, որի անմշակ, բայց զարմանահրաշ ձայնը գյուղացիների խոսքով՝ ՛՛թուրքի ականջին է կպնում՛՛: Աղջնակի ամենամեծ երազանքը մեծ բեմում երգելն էր:

Մեր տարածած տեսանյութը պատճառ դարձավ այդ երազանքի արագ իրականացմանը: Պրոդյուսեր Ալեն Սիմոնյանը դիտելով տեսանյութը՝ որոշում է դիմել երգիչ Արսեն Սաֆարյանին` նոյեմբերի 23-ին կայանալիք մենահամերգին երեխային երգելու հնարավորություն ընձեռելու առաջարկով:

“Ընկերս ասեց` բալիկի մասին և ուղարկեց տեսանյութը: Նայեցի շատ լավ բալիկ էր: Մտածում էի, որ ժամանակը չի ների, որ կազմակերպեմ, քանի որ օր առաջ ուշ երեկոյան եմ իմացել, բայց որոշեցի համենայնդեպս, փորձել: Սկզբում քննարկեցինք Արսենի եղբոր` Արթուր Սաֆարյանի հետ ու հասկացանք, որ դա կարող ենք կազմակերպվել ”,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց Ալեն Սիմոնյանը:

Արսեն Սաֆարյանը նույնպես հուզված էր.”Կարծում  եմ այդ տարիքի երեխայի երազանքը կատարելուց բարձր բան այսօր ես չեմ կարող անել”,-ասաց:

Մարիաննայի բեմելը մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն դահլիճում հրաշքի էր նման: Առաջին իսկ վարկյաններից` դահլիճը պայթեց ծափերից:

Մարիաննայի մայրը չէր հավատում երջանկությանը.”Ոնց որ երազ լինի, չեմ կարում արթնանամ, երբեք չէի մտածել, որ գյուղից դուրս կարողա երգի”,-արցունքների միջից կիսվեց Անահիտ Ուդումյանը: Սահմանամերձ Չորաթանից Երևան եկած ՛՛մոխրոտիկի՛՛ երզանանքն այլեւս իրականություն է՞

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

Հ.Գ. Նշենք, որ Մարիաննային աջակցելու առաջարկով մեր խմբագրությունն արդեն մի քանի առաջարկներ է ստացել, որի համար շնորհակալ ենք բոլորին: Իսկապես ավելի լավ է մեկ մոմ վառել, քան անվերջ դժգոհել խավարից: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ