29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Աստվածաշունչը` մեռելների հարության եւ Քրիստոսի գալուստի մասին

12 Եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ անգէտ լինէք ննջեցեալների մասին, որպէսզի չտխրէք, ինչպէս ուրիշները, որոնք յոյս չունեն: 13 Եթէ հաւատում ենք, թէ Յիսուս մեռաւ և յարութիւն առաւ, այդպէս էլ Աստուած Յիսուսի միջոցով ննջեցեալներին ետ կեանքի պիտի բերի նրա հետ: 14 Մենք այս բանն ասում ենք Տիրոջ խօսքով. եթէ մենք ողջ մնանք մինչև Տիրոջ գալուստը, չպիտի կանխենք ննջեցեալներին, 15 որովհետև Տէրն ինքը, ազդարարութեան նշանով, հրեշտակապետի ձայնով և Աստծու շեփորով պիտի իջնի երկնքից, և Քրիստոսով մեռածները առաջինը յարութիւն պիտի առնեն. 16 ապա և մենք, որ կենդանի մնացած պիտի լինենք, նրանց հետ միասին պիտի յափշտակուենք-տարուենք ամպերի վրայից Տիրոջ առաջ օդում և այդպէս մշտապէս Տիրոջ հետ պիտի լինենք: 17 Ուրեմն, մխիթարեցէ՛ք միմեանց այս խօսքերով:

Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ 5
ԱՐԹՈՒՆ ԵՒ ՊԱՏՐԱՍՏ ՏԻՐՈՋ ԳԱԼՍՏԵԱՆ

5 Եղբայրնե՛ր, բայց ժամերի և ժամանակների մասին կարիք չկայ ձեզ գրելու, 2 որովհետև դուք ինքներդ իսկ ստոյգ գիտէք, թէ Տիրոջ օրը այնպէս է հասնում, ինչպէս գողը՝ գիշերով: 3 Երբ ասեն, թէ՝ խաղաղութիւն և ապահովութիւն է, այն ժամանակ յանկարծակի կը հասնի նրանց կործանումը, ինչպէս լինում է յղի կնոջ երկունքը. և նրանք չեն փրկուելու:

4 Իսկ դուք, եղբայրնե՛ր, խաւարի մէջ չէք, որ այն օրը ձեր վրայ հասնի՝ ինչպէս գողը. 5 որովհետև դուք բոլորդ լուսոյ որդիներ էք և ցերեկուայ որդիներ: Գիշերինը չենք, խաւարինը չենք: 6 Ուրեմն չքնենք մնանք, ինչպէս՝ ուրիշները, այլ արթուն և զգաստ լինենք. 7 որովհետև, ովքեր ննջում են, գիշերն են ննջում, և ովքեր հարբում են, գիշերն են հարբում. 8 իսկ մենք, որ ցերեկուայ որդիներ ենք, արթո՛ւն լինենք և սիրոյ ու հաւատի զրահները հագնենք և փրկութեան յոյսի սաղաւարտը դնենք. 9 որովհետև Աստուած մեզ չնախասահմանեց բարկութեան համար, այլ՝ փրկութիւնը ժառանգելու համար՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի միջոցով. 10 նա մեռաւ մեզ համար, որպէսզի արթուն լինենք թէ ննջենք, նրա հետ միասի՛ն ապրենք: 11 Ուստի մխիթարեցէ՛ք և ամրապնդեցէ՛ք միմեանց, ինչպէս որ արդէն անում էք:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ