26 Հոկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

՛՛Բանդայի գործի՛՛ դատավորը փրկվում է

Քրեագետ Սերգեյ Գալոյանը կարծում է, որ ՛՛բանդայի գործի՛՛ դատավոր Մխիթար Պապոյանը փրկվում է՝ նոր պաշտոն ստանձնելով: ՛՛Ես տեղյակ չեմ, որ նոր պաշտոն ունի դատավորը, բայց մի բան հստակ է՝ այդ դատավորը փրկվեց՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Գալոյանը:

Նշենք, որ Պապոյանի թեկնածությունը ներկայացվել է ՀՀ նախագահին Կոտայքի մարզի ընդհանուր  իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու համար` դադարեցնելով նրա` Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները։ 

Մեր հարցին, թե հնարավոր է նոր դատավորի դեպքում իրական բացահայտումներ լինեն, Գալոյանն արձագանքեց ժպտալով: ՛՛Ես աշխարհի ամենալավատես մարդն եմ, բայց այդ գործն այն գլխից դեռ… դատավորը գալու է ու նորից զրոյից սկսի, փաստերն ուսումանսիրի: Ինձ թվում է, որ այս գործը բացահայտելու համար նորից նոր նախաքննություն պետք է լինի, բայց դա հնարավոր չէ՛՛:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ