14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Աղոթք երիտասարդների համար

« Ով Հիսուս, հոգիների աստվածային Հովիվ, որ կանչեցիր Առաքյալներին՝ նրանց մարդկանց որսորդներ դարձնելու համար, տակավին դեպի Քեզ քաշիր երիտասարդների բոցավառ ու վեհանձն հոգիները, նրանց Քո հետևորդները և Քո պաշտոնյաները դարձնելու համար. նրանց մասնակից դարձրու տիեզերական փրկության Քո ծարավին, որից մղված՝ ամեն օր նորոգում ես Քո զոհաբերումը։

Դու, ով Տեր, միշտ կենդանի ես՝ միջնորդելու համար մեզ ի նպաստ, նրանց առաջ անմնացորդ բացիր ողջ աշխարհի հորիզոնները, որտեղ բազմաթիվ եղբայրներ համր աղերսում են՝ խնդրելով Ճշմարտության լույսն ու Սիրո ջերմությունը, որպեսզի համապատասխանելով Քո հրավերին՝ այստեղ երկրի վրա շարունակեն Քո առաքելությունը, կառուցեն ու կերտեն Քո խորհրդական Մարմինը, որ Եկեղեցին է, և լինեն երկրի աղն ու աշխարհի լույսը »։

Երանելի Պողոս Վեցերորդ Պապ (1897-1978)

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ