20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Խաչատրյանի եւ Դալիի “բոց” հանդիպման մասին քչերը գիտեն

Երբ հայտնի հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը համերգներ էր տալիս Իսպանիայում, երկրպագուները նրան հարցնում են, թե ինչ կցանկանար որպես համերգի հոյակապ պահերի դեմ “փոխհատուցում”:

Խաչատրյանն ասում է, որ միայն կուզենար հանդիպել իսպանացիների հանճարի` սյուրռեալիստ նկարիչ Սալվադոր Դալիի հետ և ունենալ վերջինիս ստեղծագործությունների ալբոմը` իր մակագրությամբ: Երկրպագուները հանկարծակիի են գալիս, քանի որ Դալին աչքի էր ընկնում իր էքսցենտրիկ բնավորությամբ: Նա ապրում էր Ամերիկայում և հազվադեպ էր գալիս Իսպանիա: 

Դալիի հետ հեռախոսազրույցի արդյուքնում պարզվում է, որ նա հայ կոմպոզիտորի մեծ երկրպագուն է և պատրաստ է ցանկացած պահի գնալ օդակայան, միայն թե տեսնի Խաչատրյանին: Հաջորդ օրը ժամը երկուսին երեք րոպե պակաս Խաչատրյանն արդեն մեծ նկարչի մավրիտանական առանձնատան դիմաց էր: Նրան հրավիրում են ներս, ու խնդրում սպասել:

Րոպեներն անցնում են, սակայն Դալին դեռ չի երևում: Երեքից 15 րոպե պակաս էր. երգահանը բարկացած էր ու հանդիպումն արդեն նվաստացուցիչ էր համարում: Ժամը երեք անց կես նա մոտենում է դռանը, սակայն դուռը, որով մտել էր սրահ, կողպված էր… Թակում է դռներն ու պատուհանները, բայց իզուր… Ժամը ուղիղ 4-ին խլացուցիչ ձայնով հնչում է “Սուսերով պարը”:

Դուռն աղմուկով բացվում է, և հատակ մաքրելու երկարակոթ խոզանակը հեծած, բոլորովին մերկ, գլխավերևում սուսեր ճոճելով` ներս է մտնում Սալվադոր Դալին: Նա վազում է ամբողջ սրահով մեկ և դիմացի դռնից դուրս գնում: Ներս է մտնում արարողապետը և հայտարարում, որ ընդունելությունն ավարտված է: Նա տալիս է ջղաձգված Խաչատրյանին Դալիի ալբոմը` որպես անմոռանալի հանդիպման հուշանվեր: Մի քանի ժամ անց բոլոր թերթերը գրեցին երկու հսկաների հանդիպման մասին, ովքեր չէին մանրամասնել իրենց “զրույցը”:

Սյուռեալիստը միայն ակնարկել էր, որ երգահանը որպես գիշերանոթ է օգտագործել ավելի քան կես հազարամյակ հնություն ունեցող սկահակը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ