28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Որքան վատ այնքան լա՞վ

Էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկը 22.11.2013թ. բավական  մանրակրկիտ և պատկերավոր  ներկայացրել է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտը կոլապսի բերելու ռազմավարական ծրագիրը։ Ընդ որում, ներկայացրել է ժամանակագրական առումով հստակ հերթականությամբ, բաշխված դերերով, անգամ երկոսություններ ու պատճառաբանվող բառեր ներկայացնելով։  

Մի խոսքով, այնքան պարզ ու մատչելի, որ թվում է, թե ծրագիրը հատուկ մշակվել է “ուղեղների կենտրոններից” որևէ մեկում և հրամցվում է հանրությանը  որպես ապագա գործողությունների ճանապարհային քարտեզ։ Տարօրինակ է սակայն, որ այդ ամենը փորձ է արվում վերագրել պետության ու Երևանի կառավարիչներին։ Մի փոքր մանրամասնենք խնդրի առնչությամբ դեպքերի ընթացքը և  թարմացնենք բոլոր նրանց հիշողությունը, ովքեր  պայքարի թոհ ու բոհի մեջ մոռացել են որոշ մանրամասներ և կոչեր ։

Ընդվզման, քաոսի և մասնավորապես հասարակական տրանսպորտի կոլապսի միտքն ամբողջ ամռան ընթացքում թևածում էր «սրտացավ ակտիվիստների» բառապաշարում։ Առիթը բաց չէր թողնվում պարբերաբար հայտարարելու ոլորտը կոլապսի հասցնելու մասին։ Այդ ամենն արվում էր բացեիբաց և նույն հայտարարողներն այսօր, ոլորտների մեջ տարբերակում չդնելով, շարունակում են իրենց “գործը”։

Ըստ երևույթին նշվածների կողմից տրանսպորտի ոլորտը կոլապսի հասցնելու ծրագրի պլանավորման փուլն ավարտվել է և  արդեն կետ առ կետ հանրությանն են ներկայացնում գործողությունների մշակված ծրագիրը, չխորշելով անգամ այնպիսի զազրելի  սցենարներից, որոնք հիվանդագին երևակայությամբ հասնում են մինչև անմարդկային ոճրագործությունների և ազգամիջյան սրացումների աստիճան։

Ամեն ինչ ավելի քան տեսանելի է ու պարզ, սակայն անհասկանալի է, թե ինչու է այս ամենը վերագրվում պետությանն ու մասնավորապես Երևանի քաղաքապետարանին այն պարագայում, երբ արդեն ամիսներ շարունակ հենց քաղաքապետարանի կողմից է հիմնավորվում ոլորտը հնարավորինս կանոնակարգելու անհրաժեշտությունը։

Ցանկացած պայքար պետք է ունենա իր գաղափարական հենքը և միտումնավոր, մտացածին հորիվնվածքներն ու սուտը որևէ համախմբող արդյունքի չեն կարող հասցնել։ Մեր «սրտացավերի» մոտ այդպես էլ շարունակում է արդիական մնալ որքան վատ այնքան լավ սկզբունքն ու այդ համատեքստում  նրանք անընդհատ ավելացնում են վատի կանխազգացողության խիստ վնասակար պաշարը։

 Ցավալի է, բայց՝ փաստ։

Ա. Գևորգյան

Երևանի քաղաքապետի խորհրդական

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ