28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Գեորգի Հաջին երբեւէ չի կարող գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը. ՀՖՖ

Օրեր առաջ, թե տեղական, թե արտերկրի որոշ զանգվածային լրատվամիջոցների համար հատուկ ներկայացրել էինք ՀՖՖ պարզաբանումը՝ կապված Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզչի հետ՝ հատուկ նշելով, որ “Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզչի՝ ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան լրատվամիջոցներում ժամանակ առ ժամանակ հայտնվող անունները, լրատվամիջոցների հաստատական վերնագրերով նյութերը այս կամ այն մարզչի մասին, իբր ՀՖՖ-ին մոտ կանգնած աղբյուրներից ստացած տեղեկատվությունները, տվյալ լրատվամիջոցների կամ տվյալ նյութերի հեղինակների երեւակայության, ցանկությունների, նախասիրությունների կամ երազանքների արդյունքն են, նաեւ ընթերցող գրավելու ոչ ազնիվ մղումներ”:

Չնայած այս ամենին, նոր մարզիչ “որոնելու” գործընթացները ԶԼՄ-ների կողմից շարունակվում են: Վերջին օրերին կրկին շրջանառվում է Գեորգի Հաջիի անունը՝ իբր ՀՖՖ-ն արտերկրի իր ներկայացուցիչների միջոցով վերջինիս առաջարկել է գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը, իսկ վերջինս էլ տվել է իր համաձայնությունը

ՀՖՖ-ն պաշտոնապես հայտարարում է, որ Գեորգի Հաջին՝ անկախ իր եւ ոմանց ցանկություններից եւ երազանքներից, հասկանալի պատճառներով որեւէ կերպ եւ որեւէ պարագայում երբեւէ չի կարող գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը:

ՀՖՖ-ն հայտարարում է նաեւ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որեւէ անհատի՝ ոչ Հայաստանում, ոչ արտերկրում, չի լիազորել ՀՖՖ անունից մարզիչ գտնել Հայաստանի ազգային հավաքականի համար, բանակցել մարզիչների հետ եւ այլն:

ՀՖՖ-ն ունի համապատասխան պրոֆեսիոնալ ենթակառուցվածքներ, պրոֆեսիոնալ մասնագետներ, որոնք էլ միմիայն իրավասու են զբաղվել Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի ընտրության եւ թեկնածությունների ներկայացման խնդիրներով, ինչը եւ անում են:

Կրկին ուզում ենք հիշեցնել, որ ինչպես ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասաց իր վերջին մամուլի ասուլիսում, նոր մարզչի ընտրության հետ կապված ձեռք բերված պայմանավորվածության մասին առաջինը թե լրատվամիջոցներին, թե հանրությանը կտեղեկացվի մամուլի ասուլիսի կամ ՀՖՖ պաշտոնական կայքի միջոցով:

ՀՖՖ

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ