18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Լեոնիդի տեղակալներից մեկը այսօր բանտում է. Գագիկ Գինոսյան/վիդեո/

“Կարին” երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը այսօր խոսեց “Ազատագրական Բանակի” գլխավոր հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի մասին: Այսօր հերոսի ծննդյան օրը նշանավորող միջոցառումներ չեն անցկացվել և այս հանգամանքը ցավ է պատճառում նրա նախկին զինակցին:

“Տղերքի պակասը այսօր կա, բայց մենք տղերքով փորձելու ենք այդ բացը լրացնել: Լեոնիդի տեղակալներից մեկը այսօր բանտում է` Վոլոդյա Ավետիսյանը, անհասկանալի մեղադրանքներով”,-ասաց Գագիկ Գինոսյանը:

Նա նկատեց, որ այսօր երկնքում սփռված աստղերի չափ հերոսներ ունենք, որոնց մասին չենք խոսում:

“Թիֆլիսի գլխավոր հրապարակներից մեկը կոչվում է գեներալ Լեսենիձեի անունով : Ամբողջ պատերազմում Ստալինից բացի` իրենք ունեցել են մի գեներալ Լեսինիձե: Մի հայկական Չարդախլու գյուղը 2 մարշալ և 27 գեներալ է տվել: Իրենք երազում են ունենալ կերպար, որով սերունդներ դաստիարակեն , իսկ մենք ունենք, բայց փակի տակ ենք դրել”,-հավելեց Ազգալդյանի զինակից-ընկերը:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ