29 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սրբություն դարձած անուններ.կկայանա համերգ նվիրված Մոնթե Մելքոնյանին

 Նոյեմբերի 25- ին կկայանա  գալլա համերգ՝ նվիրված Մոնթե Մելքոնյանի 56 ամյակին: Այդ օրը իրենց ելույթներով հանդես կգան Հայաստանում և Հայաստանից դուրս ճանաչում վայելող աստղեր: Ինչպիսիք են Հասմիկ Պապյանը, Արտո Թունջբոյաջյանը, Գոռ Սուջյանը և այլք:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արտո Թունջբոյաջյանը նշեց, որ միանում է համերգին քանի որ բարձր ՝ գնահատում հերոսի ապրած կյանքը ու գործնեությունը:

Երգահան Դավիթ Ամալյանը նկատեց, որ համերգը կոնկրետ Մոնթեին պետք չէ, համերգը մեզ է պետք.”Զոհված տղերքը զոհվելուց առաջ դրա մասին չբարձրաձայնեցին, նրանք սուս փուս կռվեցին ու մեռան: Դրա համար ամեն մեկս թող հանգիստ ու առանց դրա մասին բարձրաձայնելու մասնակցություն բերենք Մոնթեին նվիրված համերգին”:

«Անուններ կան , որոնք սրբություն են մեզ համար և դրանց մեջ Մոնթե Մելքոնյանը  բարձր կետում է գտնվում: Այս համերգը խոնարհում է հերոսի առջև և հատկապես հուզիչ է համերգի խորագիրը՝ «Ես կվերադառնամ»»,- ասաց Հասմիկ Պապյանը:

Համերգի նախաձեռնողը գործարար Գագիկ Հարությունյանն է, որը բնակվում է Մոսկվայում և Լոնդոնում:

Այս տարի Մոնթեի ծննդյան օրվան որպես նվեր Գոռ Սուջյանը նոր երգ կկատարի:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ