11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Ուժեղագույնները՝ Սանկտ-Պետերբուրգում

Նոյեմբերի 22-ից 24-ը Ռուսաստանի Սանկտ Պետերբուգ քաղաքում անցկացվում է Սամբոյի 2013թ. աշխարհի առաջնությունը, որին մասնակցության հայտ է ներկայացրել ռեկորդային թվով՝ 75 երկիր: Թիվը խորհրդանշական է, քանի որ այս տարի նշվում է նաև մարզաձի հիմնադրման 75 ամյակը:
Ասպարեզ մտնող շուրջ 700 մարզիկ խաղարկելու է մեդալների 27 հավաքածու. 9-ական՝ տղամարդկանց և կանանց՝ մարզական սամբոյի, ևս 9-ը՝ տղամարդկանց մարտական սամբոյ ձևերում:

Հայաստանը աշխարհի 37-րդ առաջնությունում ներկայացնելու են, բնականաբար, մեր ուժեղագույն սամբիստները, այդ թվում՝ աշխարհի չեմպիոններ Աշոտ Դանիելյանը, Վաչիկ Վարդանյանը, այս տարվա Եվրոպայի փոխչեմպիոն Տիգրան Կիրակոսյանը և բրոնզե մեդալակիրներ Սոսե Բալասանյանը, Մավրիկ Նասիբյանը, աշխարհի երիտասարդական առաջնության մրցանակակիր Երջանիկ Կարապետյանը և այլն:

Ռուսաստանի ՛՛հյուսիսային մայրաքաղաք՛՛ են մեկնել նաև մրցավար Վովիկ Խոջայանը, մարզիչներ  Էռնեստ Միրզոյանը, Արսեն Դավթյանը: Պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ