23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պարտությունից հետո անչափ դժվար է վերականգնվելը. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի “Շախտյորի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Կիևի “Դինամոյի” հետ հանդիպման նախաշեմին հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական կայքի թղթակցին:

– Հենրիխ, ի՞նչ ես կարծում, Չեմպիոնների լիգայի մրցաշարում ՊՍԺ-ից խոշոր հաշվով կրած պարտությունը կարո՞ղ է վատ անդրադառնալ “Դինամոյի” ֆուտբոլիստների վրա:
– Կարծում եմ` ոչ: Սյոմինը լավ կտրամադրի իր սաներին, քանի որ այս թիմերի դիմակայությունը միշտ էլ սկզբունքային է եղել: Դինամոյականները խաղադաշտ դուրս կգան թարմ գլխով և միանգամայն այլ մտքերով:

– “Դինամոյի” հետ խաղը լա՞վ միջոց է` Չեմպիոնների լիգայի խաղից հետո կրկին ներքին առաջնությունում ներգրավվելու համար:

– Մեզ համար շատ կարևոր է հաղթել “Դինամոյին”, քանի որ, ինչպես արդեն նշեցի, այդ թիմը մեզ համար սկզբունքային մրցակից է: Որքան շատ ես հաղթում, այնքան ավելի լավ մթնոլորտ է տիրում թիմում, իսկ հաջորդ հանդիպմանն էլ պատրաստվում ես լավ տրամադրությամբ: Պարտությունից հետո անչափ դժվար է վերականգնվելը: Ծագած բազմաթիվ մտքերը չեն թողնում հանգստանալ:

– Մեկ ամսվա ընթացքում` 2 հանդիպում կիևցիների հետ: Շատ չէ՞:

– Ոչ, ընդհակառակը, որքան շատ լինեն նման հանդիպումները, այնքան լավ: Առաջնության շրջանակներում ոչ միշտ է հաջողվում խաղալ նման խաղամակարդակ ունեցող թիմերի հետ:

– Այո, և սեփական հարկի տակ 1 շաբաթում 2 հանդիպում անցկացնելը նույնպե՞ս լավ է:
– “Դոնբաս Արենայում” խաղալը միշտ էլ հաճելի է: Ամեն ինչ կանենք, որպեսզի կրկին հաղթենք և ուրախացնենք մեր երկրպագուներին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ