07 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

Էլցանցերում օպտիմալացնում են. բողոքի ակցիա

Նոյեմբերի 21-ին, “Հայաստանի էլեկտրական ցանցերի” աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել ՀԷՑ գլխավոր մասնաշենքի դիմաց՝ պահանջելով ռուս տնօրեն Եվգենի Բիբինի հրաժարականը:

Վերջինս պատրաստվում է փակել Խոշոր սպառողների սպասարկման դեպարտամենտը, ինչ արդյունքում մոտ 41 աշխատող գործազուրկների բանակն է համալրելու: Սա, ըստ բողոքավորների՝ օպտիմալացում է:

 “Օպտիմալացումը, ո՞րն է:  Նման կոլեկտիվը՝ հսկա աշխատանք կատարողները, եթե պետք է գնան, ովքե՞ր են կատարելու այդ աշխատանքները՝ մեկ-երկու հոգի”,- ասացին աշխատակիցները:

Գլխավոր տնօրեն Բիբինը հանդիպելով աշխատողների հետ՝ խոստացավ, որ ոչ մեկը չի կորցնի աշխատանքը: Գլխավոր տնօրենը կոչ արեց վերադառնալ աշխատավայր՝ ավելացնելով, որ երկու շաբաթ անց կքննարկի դեպարտամենտը փակելու հարցը:

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ