Վարդան Պետրոսյանը խոշտանգվե՞լ է
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/23954_1385024005.jpg)
Դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված դիմումը արդեն վարույթ է ընդունվել: Այդ մասին Henaran.am-ին ասաց փաստաբանը:
Դիմումում նա ներկայացրել է իր պաշտպանյալի նկատմամբ խոշտանգման եւ անմարդկային վերաբերմունքի դրսեւորումները: Նոյեմբերի 9-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստին Վարդան Պետրոսյանը չպիտի մասնակցեր՝ առողջական խնդիրների պատճառով:
“Դա այն դեպքում, երբ դատախազը ի գիտություն էր ընդունել առողջական վիճակը եւ տեղյակ էր, որ դատավարական գործողոթյունների չպետք է մասնակցեր պաշտպանյալս:
Քննիչը թույլ է տվել ՀՀ Սահմանադրության անմարդկային վերաբերմունքն արգելող 17-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի` խոշտանգումներին եւ անմարդկային վերաբերմունքին վերաբերող 3-րդ հոդվածի խախտումներ”,-ասաց փաստաբանը: Վերջինս նաեւ տեղեկացրեց, որ ՄԻՊ-ը լրացուցիչ փաստարկներ է պահանջել, որոնք եւս ներկայացված են:
Փաստաբանի խոսքով, այսօր ժամը 16-ին վերաքննիչ քրեական դատարանում կայանալիք նիստին Վարդան Պետրոսյանը ի վիճակի չի լինելու մասնակցել: Դտարանը քննելու է նրա խափանման միջոցը փոխելու հայցը: