28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Տիգրան Սարգսյանը հանդիպել է Մեդվեդեւին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին: Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-ռուսական հարաբերությունների ներկա մակարդակը եւ քննարկել երկու դաշնակից երկրների փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները կարեւորել են երկու պետությունների միջեւ տնտեսական, մշակութային, հումանիտար եւ այլ բնագավառներում համատեղ նախանշված ծրագրերի հաջող իրականացումը եւ նոր նախագծերի մշակման ուղղությամբ աշխատանքների շարունակականության ապահովումը:

Տիգրան Սարգսյանը եւ Դմիտրի Մեդվեդեւն անդրադարձել են նաեւ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին, մասնավորապես առաջիկայում նախատեսվող աշխատանքներին: 

ՀՀ եւ ՌԴ վարչապետերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել երկկողմ հանդիպումները՝ քննարկելու հայ-ռուսական հարաբերություններին առնչվող ծրագրերն ու հարցերը:

Այսօր երեկոյան վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը կվերադառնա Երեւան:

 

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ