25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ռիսկով քանդում է. Հայկական Ժամանակ

Անցած տարվա սեպտեմբերին Կարեն Կարապետյանի կառավարության ձեւավորման օրերին կադրային նշանակումների շարքում ամենաշատը կարեւորվում էր ՊԵԿ նախագահի թեկնածությունը:

Շուտով հայտնի ղարձավ, որ Կտարեն Կարապետյանը այդ պաշտոնում ցանկանում է տեսնել այն ժամանակ դեռ «Գազպրոմ-Արմենիայի» տնօրեն Վարդան Հարությունյանին։ Ու դրանից արդեն ակնհայտ Էր, որ նորանշանակ վարչապետի հա­մար ՊԵԿ նախագահի պաշտոնը ամենասկզբունքայինն է: Վարդան Հարությունյանը Կարեն Կարապետյանի ամենավստահելի մարդկանցից է: Հենց նա սկսեց գլխավորել «Գազպրոմ Արմենիան» Կարեն Կարապետյանի հեռանալուց հետո։

Ու պետք է արձանագրել, որ Կարեն Կարապետյանը «դիպուկ» նշանակում արեց։ Եթե այսօր կա մի ոլորտ, որտեղ վարչապետը կարող է հաջողություններ թվարկել, դա հենց ՊԵԿ-ն է։ Այստեղ իրոք կան փոփոխություններ, ընդ որում՝ բավական նշանակալի։

Ու խոսքը միայն հարկային հավաքագրումների մասին չէ։ Նախկինում էլ ՊԵԿ նախագահի պաշտոնի փոփոխությունից հետո մի որոշ ժամանակ նկատվում էր հարկային մուտքերի ավելացում։ Հիմա բյուջե հավաքագրվող գումարները շատացել են։ Մեկ տարվա կտրվածքով աճը մոտ 74 միլիարդ դրամ է, որը բավականին տպավորիչ է։

Բայց թերեւս սա չէ ՊԵԿ նախա­գահի հիմնական հաղթաթուղթը։ Վարդան Հարությունյանին հաջողվեց մի քանի «բովանդակային» հարցերում քանդել տարիներ շարունակ արմատացած ու ամրապնդված ավանդույթներ։ Մասնավորապես «կարգոների» խնդիրը։ Թվում էր, թե ոչ ոքի չի հաջողվի ապամոնտաժել այդ կառույցները։ Դրանց գոյությունը ուղղակի երաշխավորում էր Հայաստանում ապրանքների ստվերային ահռելի շրջանառությունը եւ միաժամա­նակ աստղաբաշխական եկա­մուտներ ապահովում այդ «կարգոները» վերահսկող հայտնի ու անհայտ խմբավորումներին։ Ի՞նչ էին անում դրանք։

Օրինակ, Թուրքիայից, Չինաստանից եւ Արաբական էմիրություներից ապրանքներ ներկրող փոքր ու միջին գործարարները իրենց ապրանքները հանձնում էին այդ «կարգոներին» եւ ստանում դրանք Հայաստանում։ «Կարգոները» իրականացնում էին ապրանքների տեղափոխումը եւ մաքսագերծումը։ Յուրաքանչյուր կիլոգրամի տեղափոխման համար գործարար­ները «կարգոներին» վճարում էին ասենք 5 կամ 6 դոլար։ Սակայն ներկվող, ասենք, ջինսե տաբատը մաքսազերծվում էր որպես կարտոֆիլ կամ կաղամբ։ Մի կոդմից դա ակնհայտ կոռուպցիոն սխեմա էր, որտեղ պտտվում էին տասնյակ միլիոնավոր դոլարներ։ Մյուս կողմից դա թույլ չէր տալիս, որպեսզի գործարարը ունենար ձեռքբերման փաստաթղթեր, եւ տոնավաճառում այդ ապրանքը իրացնելիս գործարարը ամեն կերպ պետք է խուսափեր ՀԴՄ կտրոն տրամադրել, պետք է ձգտեր թաքցնել իր շրջանառությունը, որովհետեւ ձեոք­բերման փաստաթղթեր չունենա­լու պատճաոով այդ շրջանառության 5 տոկոսը պետք է վճարեր։

Վարդան Հարաթյունյանը գնաց ռիսկային ու ոչ ստանդարտ մի քայլի։ Ապրանքի տեղափոխման այդ ավանդական շղթան նա կտրեց եւ «կարգոներին» թողեց զուտ բեոնափոխադրումների գործառույթը։ Իսկ մաքսազերծման հատվածը այժմ իրականացնում է մի ընկերություն, որը ոչ պաշտոնապես հաշվետու է հենց Վարդան Հարությունյանին։ Հիմա փոքր ու միջին գործարարը Թուրքիայից կամ Չինաստանից ձեռք բերված ջինսե տաբատը մաքսազերծում է որպես ջինսե տա­բատ։ Այս սկզբունքը աշխատում է արդեն երկու ամիս ու կարծես թե արդարացնում է իրեն։

Մյուս կտրուկ քայլը, որը արեց ՊԵԿ-ը այս ընթացքում, վերաբե­րում է ներկրվող հումքն եւ սարքավորումները սահմանի վրա ԱԱՀ-ից ազատելուն։ Նախկինում այս հարցը պարբերաբար բարձրացվել է, եւ հենց ՊԵԿ-ն է դրան դեմ արտահայտվել, որովհետեւ պետական բյուջե վճարվելիք այդ ԱԱՀ-ն հետաձգվում էր, իսկ դա ՊԵԿ-ին ձեռնտու չէր։ Ու պետք է անակնկալ որակել այն փաստը, որ հենց ՊԵԿ–ն է հանդես եկել այդպիսի օրենսդրական նախաձեռնությամբ։ Սահ­մանի վրա ԱԱՀ-ի չգանձելը արտադրողներին հնարավորություն է տալիս ունենալ ավելի շատ շրջանառու միջոցներ եւ ավելի մեծ ներդրումներ անել։

Այսպիսի զգալի վտփոխությունների ֆոնին մնացածը կարծես չի էլ երեւում։ Օրինակ, ՊԵԿ համա­կարգի ակնհայտ ուռճացված անձնակազմի կտրուկ կրճատումը, ֆիզիկական անձանց համար ապրանքների մաքսազերծման ավելի պարզ համակարգի ներդրումը, հսկիչ գների կիրառման նվազեցումը, խոշոր հարկատուների վերաբերյալ հրապարակվոդ ցանկերում լրացուցիչ տեղեկատվություն ներ­կայացնելը եւ այլն։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ