04 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Ոչինչ չասող հանդիպում էր. Կ Մանոյան

Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` նախօրեին տեղի ունեցած հանդիպմանը` ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ այն ամեն դեպքում դրական էր:

«Գործընթացները վկայում են տեղաշարժերի մասին, սակայն այդ հանդիպումը ոչինչ չասող հանդիպում էր: Հանդիպումը եթե չլինի, լարվածությունը ուժեղ կլինի, եթե հանդիպումը լինի,ապա լարվածությունը նվազում է»,- նշեց նա:

Խոսելով Սերժ Սարգսյանի` հանդիպմանը տված գնահատականին, որ այն «նորմալ» էր, կիրո մանոյանն ասաց, որ առանց ձեռքսեղման, բնական է, որ «նորմալ է»:

«Բայց չեմ կարծում, որ այդ հանդիպումը «նորմալ» էր, քանի որ երկու նախագահներն էլ չուզենալով էին գնացել հանդիպման»,- նշեց բանախոսը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ