01 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հնչում են պատասխաններ ջղագրգիռ վարչապետից /վիդեո/

Այսօր լրագրողները ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանից հետաքրքրվեցին, թե արդյոք ինչպես ՀԱԿ-ը, ԲՀԿ-ը ևս կարող է պահանջել կառավարության հրաժարականը: Ուրիխանյանը նշեց, որ այսօր կառավարության հրաժարականի մասին խոսում են Հայաստանը լքող քաղաքացիները, և դրա մասին խոսում է Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը, իսկ ԲՀԿ-ը բազմիցս է հարցադրումներ ուղղել կառավարությանն ու ստացել ոչ հստակ պատասխաններ:

”Երբ որ ձեր խոնարհ ծառան, գործընկերներ պատգամավորներ, այդ հարցերը բարձրացնում են,  շատ կիրթ և քաղաքավարի կերպով առանց որևէ մեկին վիրավորելու, հնչում են պատասխաններ, մասնավորապես ջղագրգիռ վարչապետի կողմից, որոնք, ըստ էության, հավանաբար, նյարդայնացած վիճակում բացահայտում են, պատռում են դիմակները, դեն են նետում բոլոր քողարկող միջոցները”:

Շարունակությունը` Henaran.am-ի տեսանյութում:

Հիշեցնենք, օրերս ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին Ուրիխանյանի հարցին վարչապետը տվել էր կտրուկ ու կարճ պատասխաններ` հնարավոր է, և` ոչ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ