Գերտերություններից բացի ոչ մի երկիր չի կարող միայնակ լիարժեք իրականացնել իր պաշտպանությունը. Շարմազանովի պատասխանը քննադատներին
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վստահ է, որ աշխարհում ոչ ﬕ երկիր, բացի գերտերություններից, ﬕայնակ չի կարող լիարժեք լուծել իր պաշտպանության և անվտանգության խնդիրները: «Արﬔնպրես»-ի հետ զրույցում Էդուարդ Շարմազանոﬖ անդրադարձել է իր այն հայտարարության վերաբերյալ քննադատություններին, թե Հայաստանը չի կարող ﬕայնակ լիարժեք իրականացնել իր պաշտպանությունը և պետք է որևէ ռազմական բլոկի անդամակցի:
«Ես համոզված եմ, որ ﬔր հասարակության գիտակից հատվածն էլ է այդ կարծիքին, որ Հայաստանը չի կարող ﬕայնակ լիարժեք իրականացնել իր պաշտպանությունը և լուծել անվտանգության հարցերը: Ինձ հայտնի չէ ﬕ երկիր, բացի գերտերություններից, որը կարող է ﬕայնակ լիարժեք լուծել այդ խնդիրները: Ես այդ սիրելի քննադատներին հարց եմ տալիս՝ Լեհաստանը, Չեխիան, Մերձբալթյան երկրները, Հունաստանը, Բուլղարիան, Ռուﬕնիան առանց ՆԱՏՕ-ի աջակցության կարո՞ղ են ﬕայնակ լիարժեք իրականացնել իրենց պաշտպանությունը եւ լուծել անվտանգության հարցերը: Իհարկե, չեն կարող: Հայաստանն էլ ընտրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը՝ հաշվի առնելով հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, և անցած տարիները ցույց են տվել, որ Հայաստանի ընտրությունն արդարացված է, քանի որ ﬔնք ﬔր սպառազինությունը ձեռք ենք բերում հենց ՀԱՊԿ-ի շրջանակներում Ռուսաստանի հետ համագործակցության արդյունքում»,- ասաց Շարմազանովը:
Նա իրեն քննադատողներին հարց է ուղղում՝ եթե Հայաստանը ﬕայնակ կարող է լիարժեք իրականացնել իր պաշտպանությունը, այդ դեպքում արդեն 25 տարի ի՞նչ է անում ռուսական ռազմաբազան Հայաստանում: «Այդ ռազմաբազան հենց այնպես ֆասադի համար չենք բերել Հայաստանում դրել: Եթե նրանք կարծում են, որ Հայաստանը ﬕայնակ կարող է լիարժեք իրականացնել իր պաշտպանությունը, ապա կարծում են, որ Հայաստանի բոլոր իշխանությունները երեք նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մոլորության ﬔջ ե՞ն եղել: Ես ևս ﬔկ հարց եմ ٳղղٳմ այդ քննադատներին՝ այդ «Իսկանդերը», «Իգլա»-ները, «Սﬔրչ»-երը, տանկերը և ﬓացած ժամանակակից զենքն ու զինամթերքը ո՞վ է տալիս Հայաստանին: Կատարյալ անգրագիտություն և շանտաժի քաղաքականություն եմ համարում ասելը, թե Հայաստանը կարող է ﬕայնակ լիարժեք իրականացնել իր պաշտպանությունը եւ լուծել անվտանգության հարցերը: Նման անհեթեթ գնահատականները զարհուրելի են և ծիծաղելի: Իմ հայտարարությունը հիﬓված է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության և Հայաստանի ռազմական դոկտրինի վրա: Նրանք, ովքեր հակառակ կարծիքն են պնդում, դեմ են արտահայտվում ﬔր ռազմական դոկտրինին: Եվ ես հարց եմ տալիս քննադատներին՝ նրանք այդպես կխոսեի՞ն, եթե Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ լիներ»,- ընդգծեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Շարմազանոﬖ անդրադարձավ նաև հնչող տեսակետներին, թե Թուրքիան Հայաստանի համար սպառնալիք չէ, այլ ընդաﬔնը Ռուսաստանը Թուրքիայի ﬕջոցով շանտաժի է ենթարկում Հայաստանին: «Ես չգիտեմ, թե ով ինչպես է մտածում, բայց ես պնդում եմ, որ Թուրքիան սպառնալիք է Հայաստանի և ընդհանրապես տարածաշրջանի համար: Եթե Թուրքիային սպառնալիք չեն համարում, թող գնային և բռնեին ձեռքը, երբ այդ երկիրն արդեն 40 տարի օկուպացրել է Եվրոպական Միٳթյան անդամ երկիր Կիպրոսի տարածքները: Մենք տեսնում ենք, որ նույնիսկ Եվրոպական Միٳթյան անդամ Կիպրոսը և Հունաստանը չեն կարողանում ﬕայնակ լուծել իրենց անվտանգության հարցերը և պաշտպանությունը։