Էպոսագետը դիետիկ է սնվում
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/vardan-sedrakya_1384944334.jpg)
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 14 տարվա ազատազրկման դատապարտված էպոսագետ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը մամուլի ասուլիսում հայտարարեց, որ հատուկ ծառայություններում կան բոլոր ձայնագրությունները, որոնք հաստատապես ապացուցում են, որ Սեդրակյանը կապ ունի ԱԻՄ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի հետ: Սա փաստաբանին ասել է մի քաղաքացի, որը պնդել է, թե դրանք չեն հրապարակվում, քանի որ օրենքով չեն ձեռք բերվել:
“Ասացի՝ հարգելիս, որպես պետության մարդ, եթե Վարդանը դա իրոք արել է եւ ապացուցելի է, Վարդանին պատժել է պետք: Բայց հիմա միամիտ հարց տամ: Եթե իսկապես կան այդպիսի ձայնագրություններ, որոնց մասին ասում եք, ստացվում է, որ Վարդան Սեդրակյանը հատուկ ծառայությունների աչքի առաջ կազմակերպում է, ոչ ավել, ոչ պակաս, Պարույր Հայրիկյանի սպանությունը: Բա Խաչիկ Պողոսյանի ձեռքը ինչո՞ւ չէիք բռնում: Բա, որ իրոք կպներ Պարույր Հայրիկյանին”,- նշեց Ալեքսանդր Սիրունյանը:
“Մենք չէինք էլ սպասում, բայց քրեակատարողական վարչության բուժծառայությունն ախտորոշեց: Մենք մտածում էինք, թե մեր տարած թղթերին կասեն ձեւականություն է, բայց հետազոտեցին եւ հաստատեցին, որ լյարդի խնդիր ունի”,- նշեց Ալեքսանդր Սիրունյանը:
Ի դեպ, նրա պաշտպանյալն դատապարտյալների հիվանդանոց տեղափոխելու խնդիր չկա, քանի որ իրենց հաճախ են թույլատրում դիետիկ հանձնուքներ տանել: