04 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ԵԱՀԿ գործող նախագահը` Սարգսյան-Ալիեւ հանդիպման մասին

ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարան ողջունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` նախօրեին Վիեննայում տեղի ունեցած հանդիպումը:

Նա մասնավորապես նշել է, որ ինքը հավատացած է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բարձր մակարդակի բանակցությունները կնպասի կողմերի միջեւ վստահության եւ փոխադարձ փոխըմբռման ուժեղացմանը:

“Այն դրական ազդակ կհանդիսանա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների գործընթացի համար: Մենք հավատում ենք, որ այսպիսի բանակցությունները երաշխիք կհանդիսանան խաղաղության, կայունության եւ տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորությունների առաջացման համար”,- ասել է Կոժարան` ընդգծելով, որ ուկրաինական նախագահությունը պատրաստ է հետագայում ևս օժանդակել Ադրբեջանի եւՀայաստանի ջանքերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով պարբերական բանակցություններ հաստատելու նպատակով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ